Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երեքշաբթի, 23 Հունիսի 2020

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության ավագ մասնագետի (06-Գ26-17.3-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության ավագ մասնագետի (06-Գ26-17.3-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության ավագ մասնագետի (06-Գ26-17.3-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունիսի 23-ից մինչև 2020 թվականի հուլիսի 2-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 175.932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Գլուխ 1, հոդված 1, 2, 5, 6, 10, 14, 15
Գլուխ 2, հոդված 47, 61, 81
Գլուխ 4, հոդված 111, 116
Գլուխ 5, հոդված 132
Գլուխ 15, հոդված 205
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 5, 8, 11, 12, 15
https://arlis.am/DocumentView.aspx?DocID=121903

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման
մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 1, 2, 2.1, 3, 12,
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73114

«Նորմաստիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Գլուխ 2, հոդված 3, 4,
Գլուխ 3, հոդված 6
Գլուխ 4, հոդված 14
https://arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Գլուխ 3, հոդված 9, 10
Գլուխ 7, հոդված 33
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120807


«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք,
Գլուխ 1, հոդված 3
Գլուխ 2, հոդված 4, 5, 6, 8, 9
Գլուխ 4, հոդված 16
https://arlis.am/DocumentView.aspx?DocID=120816

ՀՀ վարչապետի 2018 թվականի ապրիլի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» 564-Լ որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139646

ՀՀ վարաչապետի 2018 թվականի հունիսի 11-ի « ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» 731-Լ որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131794

ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի «Տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» 1358-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=101958

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, 1.
1. Ինֆորմացիայի կոդավորումը, § 3.2
2. Համացանց, § 4.1
3. Զամբյուղ ( Recycle Bin) թղթապանակ, § 2.3
4.Ինֆորմացիայի քանակի չափման միավորները տեխնիկայում, § 3.3
5. Ինֆորմացիայի կոդավորումը, § 3.2
6. Ինֆորմացիայի որոնումը համացանցում, § 4.2
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013
1.Բջիջների հասցեվորման սկզբունքը, §1.2
2. Համակարգչային վիրուսներ և հակավիրուսային ծրագրեր, § 2.3
3.Աղյուսակների ստեղծում և խմբագրում, §8.4
4. Օբյեկտ և մոդել, § 5.1
5. Մոդելների դասակարգումն ըստ կառուցման նպատակի, § 5.3
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=135


«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երկրորդ լրամշակված հրատարակություն, Եր., համալս. Հրատ., Երևան 2012թ., էջեր՝ 46, 71, 82, 87, 94, 98, 113, 114, 151, 164, 182, 189, 217
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

«Կառավարչական վերլուծություն» (Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի), «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ. Էջեր՝ 8, 10, 12, 14, 15, 23, 87, 102, 120
http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/karavarchakan_2011.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

«Խնդրի լուծում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների մշակում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն՝ Լիլիթ Աբգարյանին, հեռախոսահամար + 374 91 242 262):

Թեստի ձևանմուշը կցվում է: