Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երկուշաբթի, 22 Հունիսի 2020

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 06-1-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Վարչապետի աշխատակազմի ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 06-1-Ղ1-1) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 06-1-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունիսի 22-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 459.012 (չորս հարյուր հիսունինը հազար տասներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ սահմանադրություն
Գլուխ 4, հոդվածներ 89, 90, 93, 99, 108, 113
Գլուխ 5, հոդված 129
Գլուխ 6, հոդվածներ 147, 151
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենք
Հոդվածներ 28, 36, 38, 41, 43, 65, 68, 73, 76, 77, 83, 87, 92, 93, 105, 117, 120, 121, 125, 145
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142596

«Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենք
Հոդված 4
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134771

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Հոդված 23
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135345

ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139646


«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 93, 94-102, 104-110, 124, 181, 204, 205, 208
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, 1. Այբուբենի փոփոխման KdWin ծրագիրը, § 1.3, 3. Փասաթղթի նախնական դիտում և տպագրում, § 1.5, 4. Գործողություններ օբյեկտների հետ, § 2.2, 5. Զամբյուղ (Recycle bin) թղթապանակ, § 2.3
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2013
1. Էլեկտրոնային փոստ. Էլեկտրոնային հասցե, § 2.1
https://fliphtml5.com/fumf/irey


Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան, մաս 3, Ֆիլին, Հեղ. խումբ՝ Լ.Գ.Բալասանյան, Թ.Կ.Բարսեղյան, Կ.Կ.Դավթյան, Կ.Ս.Սարգսյան, Երևան, 2014
Էջեր 10,11,52,61,83,125,133
http://www.atc.am/files/shtemaranner/2015-2016/Russian_3.pdf


Անգլերեն 2017թ. Ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան, մաս 1, հեղ. Խումբ՝ Լուսինե Աթոյան, Մարգարիտա Ապրեսյան, Նաիրա Ավագյան, Իգոր Կարապետյան, Լիլի Կարապետյան, Անուշ Խաչիկյան, Արուս Մարգարյան, Ռուբինա Գասպարյան, Անահիտ Ոսկանյան, Մերի Նազարյան, Երևան 2016
Էջեր 71,72,77,152,157
http://www.atc.am/files/shtemaranner/2016-2017/ENGL%20SHTEM_1%2016-17.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ +374 91 242 262, էլեկտրոնային փոստի հասցե՝ lilit.abgaryan@gov.am):
Թեստի ձևանմուշը կցվում է: