Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երեքշաբթի, 17 Մարտի 2020

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

 Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-18-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-18-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-18-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 17-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը ) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Գլուխ 1, հոդվածներ 6, 10
Գլուխ 2, հոդված 72
Գլուխ 6, հոդվածներ 146, 150
Գլուխ 4, հոդվածներ 88, 119, 121
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1, հոդվածներ 2,3,4,8
Գլուխ 4, հոդվածներ 15,16
Գլուխ 6, հոդված 20
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138996

«Զենքի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 1, 12, 18, 20
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131365

ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 22-ի «Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 168 որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=9210


Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի մշակման կարգը հաստատելու մասին» N 665 որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=6904

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի «Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման, ծառայողական քննությունների հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 270-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126409

ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` ՀՀ պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը հաստատելու մասին» թիվ 545 որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=6352

ՀՀ կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 21-ի «ՀՀ-ում օբյեկտները հատուկ կարևոր օբյեկտների շարքը դասելու կարգը հաստատելու մասին» N 657 որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=7573

«Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ», «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ., էջեր՝ 13, 14, 90, 93, 94, 98, 105, 108, 109, 121, 122, 147
https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 74, 94, 245, 246, 247, 248, 250
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.5, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.3, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6
http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

• «Խնդրի լուծում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ 010-515-622 և 010-515-638, էլեկտրոնային փոստի հասցե՝ lilit.abgaryan@gov.am, gayane.gevorgyan@gov.am ):

Թեստի ձևանմուշը կցվում է: