Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Ուրբաթ, 13 Մարտի 2020

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության գլխավոր մասնագետի (06-Գ30-19.1-Մ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության գլխավոր մասնագետի (06-Գ30-19.1-Մ1-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության գլխավոր մասնագետի (06-Գ30-19.1-Մ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիր
բաժին I, հոդված 1
բաժին II, հոդվածներ 4, 6
բաժին III, հոդված 10, 11, 13
բաժին IX, հոդվածներ 37, 42, 48
բաժին X, հոդված 53
բաժին XI, հոդված 56
բաժին XIII, հոդված 63
բաժին XVII, հոդված 72
բաժին XX, հոդված 79
բաժին XXI, հոդված 86
հավելվածներ 1, 9, 15, 25
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120371

«ՀՀ Սահմանադրություն»
գլուխ 1, հոդվածներ 5, 13
գլուխ 15, հոդված 205
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ 2, 4, 5
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732


2017թ. նոյեմբերի 24-ի «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»
մաս 1, հոդվածներ 1, 2
https://www.mfa.am/filemanager/eu/CEPA_ARM_1.pdf

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք
գլուխ 2, հոդված 4, 5, 6
գլուխ 3, հոդված 10
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120816

«Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրություն»,
բաժին 1, հոդվածներ 1, 2
բաժին 2, հոդվածներ 7, 9
http://www.irtek.am/views/act.aspx?aid=43938

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
գլուխ 2, հոդվածներ 5, 6, 8
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 2
գլուխ 2, հոդված 3
գլուխ 4, հոդված 10
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132717

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
գլուխ 3, հոդվածներ 8, 17
գլուխ 5, հոդված 20
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

2014 թվականի դեկտեմբերի 23-ի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի մասին» թիվ 98 որոշում
հավելված, բաժին 2

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր 22, 30, 39, 40, 45, 50, 56, 74, 89

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, էջեր 4, 7, 29, 33, 40, 45, 144
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր 190, 191, 192, 195, 197, 198, 207, 208, 210, 217
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 

 


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

• «Խնդրի լուծում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

• «Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ 010-515-622 և 010-515-638, էլեկտրոնային փոստի հասցե՝ lilit.abgaryan@gov.am, gayane.gevorgyan@gov.am ):

Թեստի ձևանմուշը կցվում է: