Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման դրամաշնորհային մրցույթի հայտարարություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։

Մրցույթի նպատակն է՝ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության դրսևորման համար հավելյալ երաշխիքների ապահովումը, Արցախում ժողովրդավարական գործընթացների խթանման և դիտորդական առաքելության իրականացմանն աջակցությունը:

Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ հատկացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման:

Դրամաշնորհների հատկացման ընդհանուր չափը՝ մինչև 160 մլն ՀՀ դրամ: Յուրաքանչյուր դրամաշնորհի հատկացման չափը կարող է կազմել առավելագույնը 80 մլն ՀՀ դրամ:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները։
Հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի փետրվարի 25-ը ժամը 15:00 ներառյալ:

Հայտը ներկայացվում է փակ, սոսնձված, կնքված և ստորագրված առանձին ծրարով: Ծրարի վրա նշվում է ծրագրի անվանումը և հասարակական կազմակերպության անվանումը:

Հայտը ներկայացվում է մրցութի հանձնաժողովի քարտուղարին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Կառավարական տուն 1, Հանրապետության Հրապարակ, 3-րդ հարկ, 40 սենյակ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հայտը հանձնել քարտուղարին՝ Ն. Նազարյանին):

Մասնակիցը (հասարակական կազմակերպությունը) չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին տեղեկանք:

Հայտերը մերժվում են հրավերի պայմաններին չբավարարելու դեպքում:
Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին:

Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետի ավարտն իրավունք ունի փոխել կամ հետ վերցնել իր հայտը:

Հայտը փոփոխվում է ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:
Հայտերը բացվում են 2020 թվականի փետրվարի 25-ին ժամը 16:00-ին` հայտերի բացման նիստում:
 

Մրցույթի հրավերին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: