Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

 Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 06-5-Մ1-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 06-5-Մ1-6) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 06-5-Մ1-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի փետրվարի 13-ից մինչև 2020 թվականի փետրվարի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 16-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 18-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք.
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 10, 12, 17, 20, 22
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

«ՀՀ Սահմանադրություն».
1-ին գլուխ, հոդվածներ՝ 2, 4
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 90, 93, 94, 122
5-րդ գլուխ, հոդված՝ 125
7-րդ գլուխ, հոդված՝ 164
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք.
1-ին գլուխ, հոդվածներ՝ 2, 4, 5
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 7, 8, 10, 11, 12
3-րդ գլուխ, հոդված՝ 13
6-րդ գլուխ, հոդված՝ 21
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք.
1-ին գլուխ, հոդված՝ 1
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 4, 6, 9
3-րդ գլուխ, հոդված՝ 14
5-րդ գլուխ, հոդված՝ 31
9-րդ գլուխ, հոդված՝ 53
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք.
3-րդ գլուխ, հոդվածներ՝ 9, 10, 12
4-րդ գլուխ, հոդված՝ 18
5-րդ գլուխ, հոդվածներ՝ 20, 22, 23, 24
7-րդ գլուխ, հոդված՝ 33
8-րդ գլուխ, հոդված՝ 37
9-րդ գլուխ, հոդված՝ 38
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

ՀՀ Աշխատանքային օրենսգիրք.
12-րդ գլուխ, հոդվածներ՝ 85, 86, 87
13-րդ գլուխ, հոդված՝ 95
14-րդ գլուխ, հոդվածներ՝ 105, 106
18-րդ գլուխ, հոդված՝ 170
19-րդ գլուխ, հոդվածներ՝ 183, 185, 187
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126314

«Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ», «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ., էջեր՝ 13, 14, 90, 93, 94, 98, 105, 108, 109, 121, 122, 147
https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 74, 94, 245, 246, 247, 248, 250
http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.5, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.3, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6
http://fliphtml5.com/fumf/egdx

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի «Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 73-Ն որոշում, կետեր՝ 9, 13, 52
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134499

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» N 97-Ն որոշում, կետեր՝ 3, 4
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134495

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 20-ի «Հանրային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 102-Ն որոշում, կետեր՝ 2, 8
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=129037

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի15-ի «Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու ժամանակ անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» N 335-Ն որոշում, կետեր՝ 2, 5, 20
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126605

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ 010-515-622 և 010-515-638, էլեկտրոնային փոստի հասցե՝ lilit.abgaryan@gov.am, gayane.gevorgyan@gov.am ):

Թեստի ձևանմուշը կցվում է: