Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2020

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-9-Մ1-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-9-Մ1-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-9-Մ1-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի փետրվարի 12-ից մինչև 2020 թվականի փետրվարի 21-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 13-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 17-ին՝ ժամը 15:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված 4
2-րդ գլուխ, հոդված 6
3-րդ գլուխ, հոդվածներ 9, 12
8-րդ գլուխ, հոդված 37
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«ՀՀ Սահմանադրություն»
1-ին գլուխ, հոդված 14
2-րդ գլուխ, հոդվածներ 25, 46
4-րդ գլուխ, հոդված 90
7-րդ գլուխ, հոդված 164
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված 4
2-րդ գլուխ, հոդվածներ 5.1, 6
5-րդ գլուխ, հոդված 32
5.1-րդ գլուխ, հոդվածներ 39.1, 39.4
6-րդ գլուխ, հոդված 40
9-րդ գլուխ, հոդված 48
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=123080

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ 3, 6
3-րդ գլուխ, հոդված 11
4-րդ գլուխ, հոդված 17
7-րդ գլուխ, հոդված 24
9-րդ գլուխ, հոդված 27
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121802

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ 2, 5
2-րդ գլուխ, հոդված 8
3-րդ գլուխ, հոդված 17
Հավելված
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=118584

«էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասի» ՀՀ օրենք
հոդվածներ 7, 8
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=34865

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը հաստատելու մասին» N 418-Ն որոշում
կարգ, կետ 3
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75159

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 253-Ն որոշում
կարգ, կետեր 4, 7
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114437

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի «Բաշխման ցանցին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» N 314-Ն որոշում
կարգ, կետ 2.2
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=118621

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 275-Ն որոշում
հավելված, կետ 4.6
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=128568

«Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ», «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ., էջեր՝ 13, 14, 90, 93, 94, 98, 105, 108, 109, 121, 122, 147
https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 74, 94, 245, 246, 247, 248, 250
http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf


Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.5, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.3, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6
http://fliphtml5.com/fumf/egdx


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

• «Խնդրի լուծում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ 010-515-622 և 010-515-638, էլեկտրոնային փոստի հասցե՝ lilit.abgaryan@gov.am, gayane.gevorgyan@gov.am ):

Թեստի ձևանմուշը կցվում է: