Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2020

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության պետ (06-Գ25-30-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի ռազմական անվտանգության վարչության պետ (06-Գ25-30-Ղ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության պետ (06-Գ25-30-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի փետրվարի 12-ից մինչև 2020 թվականի փետրվարի 21-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 17-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 459 012 (չորս հարյուր հիսունինը հազար տասներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 2
գլուխ 3, հոդված 4
գլուխ 5, հոդված 7
https://www.arlis.am/documentView.aspx?docid=130647

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք
գլուխ 2, հոդվածներ 6, 7, 8, 9, 10
գլուխ 4, հոդված 16
գլուխ 5, հոդված 19
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150214

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 2
գլուխ 4, հոդվածներ 18, 22
գլուխ 9, հոդված 40
գլուխ 11, հոդված 43
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=131562

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդվածներ 2, 3, 5, 6, 8
գլուխ 2, հոդված 9
գլուխ 4, հոդվածներ 15, 16,
գլուխ 6, հոդվածներ 19, 21, 22
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121569

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ 1, 4, 6, 7, 8
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=132534

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 2
գլուխ 2, հոդված 9
գլուխ 7, հոդված 23
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120816

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդվածներ 2, 3
գլուխ 6, հոդված 17
http://www.irtek.am/views/act.aspx?aid=37625

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ 8, 11
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121572

«Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենք
գլուխ 2, հոդված 4
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=105232

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենք
գլուխ 2, հոդված 6
գլուխ 3, հոդված 10
գլուխ 6, հոդված 15
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121571

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 3
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=132745

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
հոդված 4
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1372

ՀՀ վարչապետի 11․06․2018թ․ N 752-Լ որոշում, հավելված N 1
կետեր 6, 10, 11, 13, 14, 15, 17
http://www.irtek.am/views/act.aspx?aid=95530

ՀՀ վարչապետի 19.06.2018թ. N 802-Լ որոշման հավելված
կետեր 2, 3, 4, 8, 14
http://www.irtek.am/views/act.aspx?aid=95496

«ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի թիվ ՆՀ-37-Ն հրամանագրի հավելված
Ներածություն
բաժին I, կետ 3
բաժին III
բաժին IV, կետ 2.1
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=31189

Ղևոնդյան Ալ., «Ազգային շահերի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջնային միջավայրում, Եր., Հեղ. հրատ., 2011
էջ 143
http://ysu.am/files/book%20of%20A.Ghevondyan.pdf

«ԱՊՀ կանոնադրություն»
հոդվածներ 5, 14
http://cis.minsk.by/page.php?id=180

«ՀԱՊԿ կանոնադրություն»
հոդվածներ 11, 13, 16
https://odkb-csto.org/documents/documents/ustav_organizatsii_dogovora_o_kollektivnoy_bezopasnosti_/

«Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ» Համլետ Մաթևոսյան, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, Հեղինակային հրատարակություն, Երևան, 2015թ
էջեր 14, 28, 31, 35, 38
http://www.mes.am/files/docs/1436.pdf

«ՀՀ ռազմական դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2007թ. դեկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-308-Ն հրամանագրի հավելված
գլուխ 1, կետ 3
գլուխ 2, կետ 7
գլուխ 7, կետեր 38, 40
գլուխ 8, կետ 45
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=41116

«Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ», «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ.
գլուխ 6, էջ 35, կետ 87
գլուխ 7, էջ 36, կետ 90
գլուխ 10, էջ 66, կետ 199
գլուխ 13, էջ 89, կետ 272
գլուխ 13, էջ 103, կետ 305
https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
էջեր 10, 12, 18, 19, 30, 54, 81
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013
էջեր 5, 46, 117
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ 010-515-622 և 010-515-638, էլեկտրոնային փոստի հասցե՝ lilit.abgaryan@gov.am, gayane.gevorgyan@gov.am ):

Թեստի ձևանմուշը կցվում է: