Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երկուշաբթի, 3 Փետրվարի 2020

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի (06-Գ25-29.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի (06-Գ25-29.1-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի (06-Գ25-29.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի փետրվարի 3-ից մինչև 2020 թվականի փետրվարի 12-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 6-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 10-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Արդի հիմնախնդիրներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 310 858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդվածներ 1, 2
գլուխ 3, հոդված 4
գլուխ 5, հոդված 7
https://www.arlis.am/documentView.aspx?docid=130647

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք
գլուխ 2, հոդվածներ 6, 7, 8, 9, 10
գլուխ 4, հոդված 16
գլուխ 5, հոդված 19
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150214

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդվածներ 2, 3, 5, 6, 8
գլուխ 2, հոդված 9
գլուխ 4, հոդվածներ 15, 16,
գլուխ 6, հոդվածներ 19, 21, 22
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121569

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ 1, 4, 6, 7, 8
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=132534

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 2
գլուխ 3, հոդված 8
գլուխ 6, հոդված 17
http://www.irtek.am/views/act.aspx?aid=37625

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 3
գլուխ 2, հոդվածներ 6, 7, 9
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121571

«ՀՀ ռազմական դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2007թ. դեկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-308-Ն հրամանագրի հավելված
գլուխ 1, կետ 3
գլուխ 2, կետ 7
գլուխ 7, կետեր 38, 40
գլուխ 8, կետ 45
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=41116


«ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի թիվ ՆՀ-37-Ն հրամանագրի հավելված
Ներածություն, բաժին I, կետ 3
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=31189

«Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ», «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ.
գլուխ 6, կետ 87
գլուխ 7, կետ 90
գլուխ 8, կետ 115
գլուխ 10, կետեր 199, 238
գլուխ 11, կետ 254
գլուխ 13, կետեր 272, 273, 279, 305
https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

Ղևոնդյան Ալ., «Ազգային շահերի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջնային միջավայրում, Եր., Հեղ. հրատ., 2011
գլուխ 1, էջ 25
գլուխ 2, էջեր 64, 66
գլուխ 3, էջեր 143, 189
http://ysu.am/files/book%20of%20A.Ghevondyan.pdf

Աթոյան Վ.Կ., Ազգային անվտանգության հիմնախնդիրներ: Դասախոսություններ Եր.: «Տնտեսագետ» հրատարակչություն, 2014
գլուխ 1, էջեր 36, 37
գլուխ 2, էջ 52
գլուխ 3, էջ 111
http://library.asue.am/open/752.pdf

Շահգելդյան Մ., Ազգային անվտանգություն. հասկացությունը, էությունը, ձևավորումը, առաջնահերթությունները. Եր. : «Նորավանք», 2003
գլուխ 1, էջեր 4, 8, 14
գլուխ 2, էջ 19
գլուխ 3, էջեր 34, 35
գլուխ 5, էջ 50
http://www.noravank.am/arm/books/detail.php?ELEMENT_ID=5197

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ 010-515-622 և 010-515-638, էլեկտրոնային փոստի հասցե՝ lilit.abgaryan@gov.am, gayane.gevorgyan@gov.am ):

Թեստի ձևանմուշը կցվում է: