Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Հինգշաբթի, 6 Հունիսի 2019

ՀՀ վարչապետի աշխատակազմը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ

 ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱԴՐԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
(04-1.2-5)

Վարչության պետը կազմակերպում, ապահովում և համակարգում է վարչության աշխատանքները, այդ թվում`
1) աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, փոփոխման և հաստատման հետ կապված աշխատանքները.
2) աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվելիք մրցույթի նախապատրաստական աշխա-տանքները.
3) աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված աշխատանքները.
4) աշխատակազմում անձնական գործերի վարման աշխատանքները.
5) աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացումը, քաղաքացիական ծառայողների աշխատանքի գնահատումն ու վերլուծությունը և դրա հիման վրա վարձատրության համակարգի մեխանիզմների կիրառումը.
6) առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի կառուցվածքում, հաստիքացուցակում և աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկում կատարվող փոփոխությունների վերաբերյալ.
7) առաջարկություններ է ներկայացնում՝ վարչության քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
8) ՀՀ վարչապետի խրախուսանքին ներկայացնելու հետ կապված նախապատրաստական աշխատանքները.
9) վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, այլ փաստաթղթերի նախապատրաստման և անձնական գործերի վարման հետ կապված աշխատանքները։

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.
3) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
4) համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու գիտելիքներ.
5) ռուսերենի (ազատ) տիրապետում.
6) աշխատավարձի չափը՝ 377.659 դրամ։

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը։

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցվել՝
տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է։

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) աշխատանքային գրքույկի պատճենը.
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի։

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ,Կառավարական տուն 1, հեռ. 010 515-752/։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 11.06.2019թ։