Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2022

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ25-30.2-Մ1-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ25-30.2-Մ1-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի https://cso.gov.am/ միջոցով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարկան տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256.623 ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Հաշվետվությունների մշակում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 6,7,10)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166849

«Ռազմարդյունաբերական համալիրների մասին» ՀՀ օրենքը
(հոդվածներ 3-9)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=153655

«ՀՀ ռազմական դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2007թ.-ի դեկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-308-Ն հրամանագիր
(կետեր՝ 3-7, 38-45)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=41116

Սահմանադրություն
(հոդվածներ՝ 2, 6, 7, 13, 25, 27, 31, 40, 44, 46, 48, 51, 57, 64, 66, 73, 88-90, 93, 103, 142, 146-153, 160,)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143723

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.
(էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245-247, 250, 258)
http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012,
(§ 1.1, § 1.2, § 1.3, § 1.5, § 2.1, § 6.1, § 6.2)
https://fliphtml5.com/fumf/egdx

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 6-10,17-28, 33)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 1-7)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=130647

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 6-19)
https://www.arlis.am/documentview.aspx?docid=140399

«ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամագիր
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=31189
(Բաժին I, II, IV)

06-Գ25-29.1-Մ3-1 «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք,
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=147114
(հոդվածներ՝ 5-9)

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 11.11.2022թ.:

Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ lilit.badalyan@gov.am, հեռ. 010515670