Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է բաց մրցույթ

Վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

• Տնօրենը`
Իրականացնում է կառավարական NN 1, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմի գրասենյակների և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից օգտագործվող այլ տարածքների սպասարկման հետ կապված աշխատանքներն ապահովելու նպատակով ստեղծված «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը։

• Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) բարձրագույն կրթություն.
բ) համապատասխան բնագավառի (սերվիսի և սպասարկման ոլորտի) առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
գ) տվյալ թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, «Գնումների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշում և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտեր).
դ) պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն.
ե) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
զ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
է) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ը) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
թ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
ժ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

• Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում,
բ) մեկ լուսանկար ` 3 x 4 սմ չափսի,
գ) քաղվածք` աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
է) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
ը) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստա¬թուղթ
(դրանց առկայության դեպքում),
թ) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե այն չի լուծարվել)։

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Մրցույթը կանցկացվի 2022 թ. հունվարի 25-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում։

Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կառավարության շենքում` ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 1000-ից մինչև 1230-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 1400-ից մինչև 1700-ը (մուտքը անցագրային բյուրոյից)։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20 հունվարի 2022 թ.։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի ցանկին ծանոթանալու համար դիմել Վարչապետի աշխատակազմ (51-57-56)