Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երեքշաբթի, 4 Մայիսի 2021

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության ավագ իրավաբանի (06-7-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության ավագ իրավաբանի (06-7-Մ3-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

1. դիմում (առցանց),

2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,

6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 11:30-ին, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 11:30-ին, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 175,932 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է ունենա բազմակի և բազմազան առաջադրանքների իրագործելի համակարգում արագ և ճշգրիտ կազմակերպման հմտություն՝ նվազագույն վերահսկողությամբ:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

https://www.gov.am/am/announcements/item/346/
Խնդրի լուծում
Հաշվետվությունների մշակում
Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
Բարեվարքություն.

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
((Էջեր 93-102, 104-110,124, 181, 193-196, 204-208, 267, 273-279)

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012
https://fliphtml5.com/fumf/egdx
(էջեր 4-6, 10, 18-20, 26, 30, 40-48)

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2013
(էջեր 6, 30, 40-46, 127,)
https://fliphtml5.com/fumf/irey/

ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510
(Գլուխ 1, հոդվածներ 2-6, 21-25, Գլուխ 2, հոդվածներ 49-51, 53-60, Գլուխ 4, հոդվածներ 70-75, 85-88, 101-103, 118-120, Գլուխ 5, հոդվածներ 120-125, 141-145)

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենք,
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138940
(Գլուխ 1, հոդված 2 (Հոդվածներ 2-5, 25-30)


«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138733
(Հոդվածներ 2-10)

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121627
(հոդվածներ՝ 3-10)

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137948
(հոդվածներ 9, 42)

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732
(Հոդվածներ՝ 1-10)

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137941
(Հոդվածներ 3-9,30-35)

«Կառավարչական վերլուծություն» Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ.
http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/karavarchakan_2011.pdf
(Էջեր՝ 12, 87, 99, 102)

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (www.cso.gov.am) առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Հեռ. 010515817