Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Ուրբաթ, 30 Ապրիլի 2021

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության գլխավոր մասնագետի (06-Գ27-17.4-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության գլխավոր մասնագետի (06-Գ27-17.4-Մ1-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, քաղ. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 11:30-ին, քաղ. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256,623 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է ունենա բազմակի և բազմազան առաջադրանքների իրագործելի համակարգում արագ և ճշգրիտ կազմակերպման հմտություն՝ նվազագույն վերահսկողությամբ:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

https://www.gov.am/am/announcements/item/346/
Որոշումների կայացում
Բարեվարքություն
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
Խնդրի լուծում

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, (Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ.)
http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/gravor-khosq.pdf
(Էջ՝ 46, 71, 82, 87, 94, 98, 113, 114, 151, 164, 182, 189, 217)

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012
https://fliphtml5.com/fumf/egdx
(էջեր՝ 30, 38-40, 45-46 §2.3,3.2,3.3,4.1,4.2)

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2013
https://fliphtml5.com/fumf/irey/
(էջեր՝ 8, 40, 99 § 5, 107 § 5.3, և Էջ 144)

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=137062
(Հոդված՝ 4, 5, 8, 11)

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ Օրենք
https://www.arlis.am/documentView.aspx?docid=144765
(Հոդված՝ 1)

«Դեղերի մասին» ՀՀ Օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143045
(Հոդված՝ 8)

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
(հոդվածներ՝ 4, 18)

«Կրթության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149890
(Հոդվածներ 3, 4, 5, 24, 34)

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140362
(Հոդվածներ՝ 3, 6, 7, 16, 29)

Հայաստանի հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120876
(հոդվածներ՝ 4, 15, 18, 22)

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»
ՀՀ օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=73114
(հոդված՝1,2, 3,4, 5, 7, 2.1,1)

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138733
(Հոդվածներ 34, 36)

ՀՀ Աշխատանքային օերնսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146722
(հոդվածներ՝ 5, 152, 166, 184, 234)

«Հանրային Ծառայության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
(Հոդված 8)

«Կառավարչական վերլուծություն» Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ.
http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/karavarchakan_2011.pdf
(էջեր՝ 8-15, 23, 87, 99, 102, 120)

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (www.cso.gov.am) առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փաստաթղթերի լուսապատճեններն և լուսանկարն ուղարկել nushik.gevorgyan@gov.am էլեկտրոնային հասցեին:

Հեռ. 010515817