Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երեքշաբթի, 27 Ապրիլի 2021

ՀՀ վարչապետի աշխատակազմում փորձագետ ներգրավելու մասին

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․

Փորձագետը՝

1. Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետի հանձնարարությամբ մասնակցում է վարչապետի և փոխվարչապետերի գործունեության իրավական ապահովման իրականացման աշխատանքներին.
2. Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է վարչապետի աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից կառավարության կամ վարչապետի քննարկմանը, հավանությանը, ստորագրմանը կամ հաստատմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի փորձաքննությանը և ՀՀ օրենսդրությանը, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին և օրենսդրական տեխնիկայի կանոնների համապատասխանության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունների պատրաստմանը, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննության իրականացմանը.
3. Իր իրավասությունների շրջանակներում ներկայացնում է առաջարկություններ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.
4. Վարչության պետի հանձնարարությամբ հետևում է վարչապետի առանձին որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում՝ իրականացում ուսումնասիրություններ, խնդիրների բացահայտման դեպքում՝ ներկայացում առաջարկություններ:

Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 6 ամիս ժամանակահատվածով։

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

• միջնակարգ կրթություն,
• առնվազն մեկ օտար լեզվի իմացություն,
• Սահմանադրության, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքների և ոլորտային այլ իրավական ակտերի իմացություն:

Փորձագետի պարտականությունները`
• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ։

• Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) հեռավար եղանակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
5) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
6) համառոտ CV:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ հեռավար եղանակով ուղարկելով գohar.meliksetyan@gov.am էլեկտրոնային հասցեին:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 667 Գոհար Մելիքսեթյան, էլ.փոստ՝ gohar.meliksetyan@gov.am/: