Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երեքշաբթի, 20 Ապրիլի 2021

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

 Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետի (06-Գ25-31-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետի (06-Գ25-31-Ղ2-1) թափուր պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետի (06-Գ25-31-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2021 թվականի ապրիլի 26-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 377 659 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր հիսունինն) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից.

«ՀՀ ռազմական դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2007թ.-ի դեկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-308-Ն հրամանագիր
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=41116
(կետեր՝ 3-7, 38-45)

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.
Հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf
(էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245-247, 250, 258)

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012,
Հղումը՝ https://fliphtml5.com/fumf/egdx
(§ 1.1, § 1.2, § 1.3, § 1.5, § 2.1, § 6.1, § 6.2)

 

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=130647
(հոդվածներ՝ 1-7)

 

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=147117
(հոդվածներ՝ 6-19)

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=142147
(հոդվածները՝ 2, 7, 14-22, 40-43)

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=140399
(հոդվածներ՝ 6-19)

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150629
(հոդվածնր՝ 4-7)

06-Գ25-31-Ղ2-1 '«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=131341
(հոդվածներ՝ 3-11, 13.1)

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենք
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=117173
(հոդվածներ 27-30)

ՀՀ ընտրական օրենսգիրք
Հոդվածներ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143949
(3, 14, 42-43, 51, 103)

«ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագիր
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=31189
(ներածություն և հավելված)

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգ
Հղումը՝ https://www.gov.am/files/meetings/2009/3478.pdf
(էջեր՝ 6-15)

 

«Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները. մեթոդաբանություն և արդյունքներ», Ա. Մարկոսյան, Երևան, «Նորավանք» ԳԿՀ
Հղումը՝ http://library.asue.am/open/2346.pdf
(էջեր՝ 50-53, 98-100)

06-Գ25-31-Ղ2-1 - 'Կ. Դալլաքյան, «Հայ սփյուռքի պատմություն», 2004թ.
Հղումը՝ http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/spyurqi_patm_2004.pdf
(էջեր՝ 136-142)

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես.

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

«Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ 010-515-670 կամ 094-44-20-55):

Թեստի ձևանմուշը կցվում է: