Վահագն Արսենյան
Մարզպետ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
17 օգոստոսի 1993 թ․, ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Գնդեվազ
Կրթություն
2013 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը /բակալավրիատ/։
2015 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի «Ինովացիոն կառավարում» բաժինը:
Աշխատանքային գործունեություն
2012-2015 թթ. - «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունում (ՓԲԸ) հանքային և աղբյուրի ջրերի արտադրության պետ
2013-2015 թթ. - «Էկո-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում գործադիր տնօրեն
2015-2021 թթ. - «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում գործադիր տնօրեն
2021 թ. հոկտեմբերի 12-ից՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
2021 թվականի դեկտեմբերի 17-ից՝ Ջերմուկ համայնքի ղեկավար
2025 թվականի հոկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:





