Հայկ Ղալումյան
Մարզպետ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
10 ապրիլի 1974 թ., ք. Իջևան
Կրթություն
1991-1995թթ․ սովորել և ավարտել է Երևանի Արտաքին տնտեսական կապերի համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը՝ տնտեսագետ-միջազգայնագետի որակավորմամբ:
2023-2025թթ․ սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «Գործարար վարչարարություն» կրթական ծրագիրը՝ կառավարման մագիստրոսի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
1995-2001թթ․ «Իջևանի բնակչության կենցաղսպասարկում» հիմնարկում որպես տնտեսագետ:
2002-2005թթ․ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ տնտեսագետ:
2005-2006թթ. ՀՀ աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնում որպես առաջատար մասնագետի ժ/պ։
2006-2007թթ․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնում որպես առաջատար մասնագետ:
2007-2008թթ․ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Մետաքս» մասնաճյուղում որպես վարկային մասնագետ:
2008-2010թթ․ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում որպես կառավարչի տեղակալ, վարկ-ավանդային բաժնի պետ:
2010-2019թթ․ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում որպես կառավարիչ:
2019-2021թթ․ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
2021 թվականի ապրիլի 8-ին նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետ:
Այլ տվյալներ
2006 թվականին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երրորդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։
2 անգամ Հայաստանի բանկերի միության կողմից և 1 անգամ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկի մասնաճյուղի կառավարչի հավաստագրեր։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:





