Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր

ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

  • թիրախը՝ հենց ծախսի նպատակով է որոշվում,
  • շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,
  • օժանդակության ձևը՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում, սուբսիդավորում
  • հիմնական պայմաններ՝

վարկի նպատակ

համաֆինանսավորման չափ

վերաֆինանսավորման չափ

Սուբսիդավորման չափ

աշխատակիցների

50%

100%

ամբողջությամբ*

հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների

50%

100%

ամբողջությամբ*

հումքի

40%

50%

6%**

սարքավորումների

25%

50%

5%**

կոմունալ վճարների

45%

90%

10%*

սննդի

30%

50%

8%**

 

  • համաֆինանսավորում՝ լուծում է գրավի պակասի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,
  • վերաֆինանսավորում՝ լուծում է արժութային ռիսկի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,
  • սուբսիդավորում՝ լուծում է տոկոսադրույքի խնդիրը և բարելավում է վարկի այլ պայմաններ,


Պայմանները գործում են վարկերի մինչև 250մլն համարժեքի համար:

Դիմելու վայրը՝ բանկեր և վարկային կազմակերպություններ:

ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

  • թիրախը՝ գյուղատնտեսության ոլորտ,
  • շահառու՝ ոլորտի ռեզիդենտ տնտեսավարող և անհատ, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, ինչպես նաև գյուղ.կոոպերատիվներ,
  • օժանդակության ձևը՝ տոկոսադրույքների սուբսիդավորում, իսկ կոոպերատիվների դեպքում նաև համաֆինանսավորում (այդ թվում՝ լիզինգի),
  • հիմնական պայմաններ՝ բոլոր գյուղատնտեսական նպատակների համար:


Դիմելու վայրը՝ իր բանկը և վարկային կազմակերպությունը:

 

ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• թիրախը՝ ՓՄՁ-ներ,
• շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,
• օժանդակության ձևը՝ վարկերի տրամադրում՝ շրաջանառության չափից կախված առավելագույնը 50մլն ՀՀ դրամ:

հիմնական պայմաններ՝
-ոլորտներ՝ մշակող արդյունաբերություն, կացության և հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն,նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն.
-2019թ․ շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ առավելագույնը՝ 500 մլն դրամ,
-2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70 տոկոսը,
-վարկի առավելագույն չափը 50 մլն, վարկերի տոկոսները առաջին երկու տարիների համար՝ 0%, երրորդ տարում 12%,
-ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
-ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն (վերջինիս դեպքում վճարվում է վարկային միջոցների տրամադրման վճար` փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով):

Դիմելու վայրը՝ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն:

 
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

  • թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
  • շահառու՝ 2-ից 50 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող,
  • շահառուների պոտենցիալ քանակ՝ 12.000-ից ավել տնտեսավարողներ,
  • օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով,
  • հիմնական պայմաններ՝ 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:


ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախը՝ աջակցություն միկրոձեռնարկատիրություններին,
• շահառու՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողներ,
• օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով
• հիմնական պայմաններ՝
• 2019 թվականին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ
• 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, կամ
• 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։

Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:


ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտ,
• շահառու՝ տնտեսավարողներ, ովքեր համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին,
• հիմնական պայմաններ՝
-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից,
-վերջին 2 տարում գրանցված են ՀՀ-ում և պրոդուկտներ են ստեղծում, կամ 2 տարուց ավել գրանցված են ՀՀ-ում, ծառայություններ են մատուցում և պատրաստ են մշակել պրոդուկտներ,
կամ տեխնոլոգիական ընկերություններ են, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ: