Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Անդրանիկ Սիմոնյան

Անդրանիկ Սիմոնյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 10-ին Հոկտեմբերյան քաղաքում։

2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2013թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի մագիստրատուրան։

2013թ. ուսումնառություն է անցել «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում։

2019-2020 թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։

2009-2012 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնում նախ՝ որպես տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ։

2012-2013 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին (կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման) վարչության 3-րդ (ֆինանսավարկային համակարգում կատարվող հանցագործությունների, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի) բաժնում օպերլիազոր։

2014-2018 թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ։

2020 թվականի հունիսի 22-ի Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-38-Ո-86 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 26-ի թիվ ՆՀ-132-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2021թ. մարտի 26-ի ՀՀ վարչապետի թիվ 298-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

2021թ. մարտի 31-ի ՀՀ նախագահի թիվ ՆՀ-55-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։

2024թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նույն օրը ՀՀ վարչապետի թիվ 35֊Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2025թ. հունիսի 18-ին ՀՀ վարչապետի թիվ 517֊Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները կատարող:

2025թ. հունիսի 28-ին ՀՀ վարչապետի թիվ 570֊Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Պարգևներ՝
2023թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2֊րդ աստիճանի մեդալ: