Этот раздел дает возможность письменно выразить Ваше мнение, точку зрения и позицию. В отличие от заявлений, письма в соответствии с официальной процедурой не рассматриваются.

Ваше официальное заявление Правительству РА уже имеет транспарентную процедуру. Благодаря нашему сайту Вы можете узнать, какому органу или должностному лицу Правительства переадресовано переданное Вами или направленное по почте заявление.

Поиск

azdararir

iGov.am iPhone/iPad application

Горячая линия

Ответственный за обеспечение свободы информации
Ответственное за внутреннее и внешнее осведомление лицо

1-17(звонок бесплатный)

+374 (10) 527-000(для звонков из-за рубежа)

Официальная эл. почта

(для оповещений в системе www.e-citizen.am)

Эл. управление

Հ. Երկրաշարժից 20 տարի անց աղետի գոտում դեռևս հազարավոր մարդիկ ապրում են հարմարություններից զուրկ տնակներում։ Երբ է լուծվելու անօթևան մարդկանց բնակարանով ապահովելու խնդիրը Շիրակի մարզում, մյուս տարածքներում։

Շիրակի մարզում երկրաշարժից 20 տարի անց էլ ամենացավոտ հարցերից մեկը անօթևան 4555 ընտանիքների առկայությունն է, որոնցից 4002-ը` Գյումրիում, 553-ը` մարզի 43 գյուղական համայնքներում։
Բնակարանների գնման կապալառու կազմակերպության մրցույթում հաղթած «Գլենդել ՀԻԼԶ» կազմակերպությունը Գյումրիի «Անի» եւ «Մուշ-2» թաղամասերում սկսել է 400 եւ 1900 բնակարաններով բնակելի շենքերի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2011 թվականին։
2009 թվականին բնակարանների գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ նախատեսվում է Գյումրիում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած եւս 212, իսկ գյուղական բնակավայրերում՝ 106 ընտանիքների հնարավորություն ընձեռել հոգալու իրենց բնակարանային խնդիրները։
Համաձայն «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի», մինչև 2013 թվականը կառուցվելու են առնվազն 4883 նոր բնակարաններ և բնակելի տներ, այդ թվում.
– Գյումրի քաղաքի Անի և Մուշ թաղամասերում կառուցվելու են առնվազն 2300 բնակարաններ՝ իրենց սպասարկման օբյեկտներով,
– Շիրակի մարզի Ախուրյան գյուղում առնվազն 182 բնակարաններ՝ իրենց սպասարկման օբյեկտներով,
– Շիրակի մարզի թվով 10-ը գյուղական բնակավայրերում առնվազն 226 անհատական բնակելի տներ,
– Սպիտակ քաղաքում առնվազն 354 բնակարաններ՝ իրենց սպասարկման օբյեկտներով,
– Լոռու մարզի թվով 24 գյուղական բնակավայրերում առնվազն 1821 անհատական բնակելի տներ։