Этот раздел дает возможность письменно выразить Ваше мнение, точку зрения и позицию. В отличие от заявлений, письма в соответствии с официальной процедурой не рассматриваются.

Ваше официальное заявление Правительству РА уже имеет транспарентную процедуру. Благодаря нашему сайту Вы можете узнать, какому органу или должностному лицу Правительства переадресовано переданное Вами или направленное по почте заявление.

Поиск

azdararir

iGov.am iPhone/iPad application

Горячая линия

Ответственный за обеспечение свободы информации
Ответственное за внутреннее и внешнее осведомление лицо

1-17(звонок бесплатный)

+374 (10) 527-000(для звонков из-за рубежа)

Официальная эл. почта

(для оповещений в системе www.e-citizen.am)

Эл. управление

Հ. Որո՞նք են կառավարության` հօգուտ գործարարների արված քայլերը հարկային եւ մաքսային բնագավառներում:

Հարկային բնագավառում իրականացվող բարեփոխումների հենքն է ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը, որի գաղափարախոսական հիմքը «Դեմքով դեպի հարկատուն» կարգախոսն է։ Ծրագրով իրականացվել են հետեւյալ կարեւոր միջոցառումները, որոնք ունեն հակաճգնաժամային բնույթ։ Գործարար աշխարհի համար, մասնավորապես՝ փոքր ու միջին ձեռներեցության, էապես պարզեցվել են հարկային վարչարարության կանոնները, որոնք նախատեսում են.
1. ԱԱՀ հարկման շեմի բարձրացում մինչեւ 58.3 մլն դրամ՝ գործող 3 մլն դրամի փոխարեն, ինչպես նաեւ ՓՄՁ-ների հարկային հաշվետվության պարզեցում. մինչեւ 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարումը հարկային հաշվառման կանոնակարգերով՝ միջազգային չափանիշների կիրարկման փոխարեն։
2. Մինչեւ 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողները շահութահարկի եւ եկամտահարկի ընդհանուր սահմանված կարգով հաշվարկում եւ տարեկան մեկ անգամ շահութահարկի եւ եկամտահարկի պարզեցված հաշվարկ են ներկայացնում։
3. Մինչեւ 5 աշխատող ունեցող գործատուները ներկայացնում են եռամսյակային հաշվետվություն (նախկինում ամսականի փոխարեն)։
4. ՀԴՄ կտրոններով եւ կրճատ հաշիվ ապրանքագրերով ծախսերը հիմնավորող փաստաթղթի ընդունում տարեկան 36 մլն դրամի չափով՝ գործող 1 մլն դրամ սահմանաչափի փոխարեն։
5. Հարկային հաշվետվությունների ընդունման գործընթացի պարզեցում, նախկինում գործող հանձնաժողովների լուծարում եւ փոստով կամ ՏՀՏ տեղադրված արկղերի միջոցով հաշվետվությունների ընդունման պրակտիկայի, ինչպես նաեւ ս.թ. հոկտեմբերից հարկային հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու մեխանիզմի ներդրում։ Այս ամենը նվազագույնի է հասցնում հարկատու-հարկային տեսուչ ֆիզիկական շփումը։ Սրանով, ինչպես զարմանալիորեն խոստովանում են հենց հարկայինի աշխատակիցները, էապես «հեշտանում է հարկատուի կյանքը», եւ նվազեցվում են կոռուպցիոն ռիսկերը։
6. ԱԱՀ ամսական հաշվետվությունների ներկայացման պահանջի վերացում, եթե շրջանառությունը փոքր է 100 մլն դրամից։ Նախկինում 100 մլն-ի փոխարեն 60 մլն էր։ Նշված միջոցառումները էապես կխնայեն գործարարների ժամանակը եւ կնվազեցնեն հարկային մարմինների հետ շփման գործարքային ծախքերը։
7. ՓՄՁ համար «Հաշվապահական ծառայությունների կենտրոն»-ի բացում, որը հնարավորություն է ընձեռում տվյալ խմբի հարկատուների համար միասնական քաղաքականություն իրականացնել, ինչպես նաեւ վերջիններիս համար ստանդարտացված որակյալ եւ մատչելի ծառայություններ մատուցել։
8. Ձեռագործ գորգագործությունը ԱԱՀ-ից եւ շահութահարկից ազատում, ինչը նպաստում է ճյուղի ոչ միայն ֆինանսական ցուցանիշների բարելավմանը, այլեւ ազգային կարեւորագույն ավանդույթի պահպանմանը։
9. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 61 հոդվածում նշված ապրանքախմբերի ներմուծման ժամանակ ԱԱՀ վճարման հետաձգում մինչեւ 3 տարի ժամկետով, եթե այն գերազանցում է 300 մլն դրամը։ Նույն պայմանը կիրառվում է նաեւ հիշյալ ցանկում չընդգրկված այն ապրանքախմբերի նկատմամբ, որոնք նախատեսված են կառավարության հավանությանն արժանացած 300 մլն դրամ եւ ավելի արժողություն ունեցող ներդրումային ծրագրերում։
10. «Արտոնագրային վճարների մասին» օրենքով 11 տեսակի գործունեության մասով (հիմնականում ինքնազբաղվածների) արտոնագրային վճարի սահմանում, ինչը նոր խաղի կանոններ է սահմանում հիշյալ բնագավառներում պետության հետ հարաբերությունների առումով՝ ինքնազբաղվածներին հնարավորություն տալով հարկային վարչարարության համատեքստում ավելի «ապահով եւ «շահավետ» գործունեություն ծավալել։
11. Որակավորում չստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտների հարկման կարգի պարզեցում եւ հարկման հաստատագրված վճարների սահմանում ըստ գոտիականության, ինչը հնարավորություն կտա ձեւավորել համեմատաբար մատչելի հյուրանոցային ծառայությունների ցանցը, որն էլ իր հերթին կարող է զբոսաշրջության զարգացման լրջագույն խթան լինել։
12. Տուրիզմի զարգացման եւ զբոսաշրջիկների համար Հայաստանի գրավչությունը բարձրացնելու նպատակով կարճաժամկետ (21 օր) այցելությունների համար 15 հազ. դրամից մինչեւ 3 հազ. դրամ կրճատվել է պետական տուրքը։
13. ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 2009թ. երկրորդ եռամսյակում իրականացնել ԱԱՀ-ի գերավճարների շուրջ 15 մլրդ դրամի վերադարձը, ինչը լրջորեն կհամալրի գործարարների ֆինանսական ռեսուրսները եւ հետագա գործունեության արդյունավետ ծավալման խթան կդառնա։
14. Ոսկերչության եւ ադամանդագործության բնագավառում վերացվել է շահութահարկի գծով շրջանառության 1%-ի կանխավճարի պարտադիր մուծման դրույթը, ինչը լրացուցիչ ազատ ֆինանսական պաշարներ է ստեղծում գործարարների համար։
15. Տեսչական ստուգումների իրականացման մասով ՀՀ կառավարությունը աննախադեպ քայլի է գնացել՝ 2009թ. հունիսի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 1-ը տեսչական ստուգումների չեն ենթարկվի այն տնտեսավարող սուբյեկտները (բացառությամբ ՀՀ ՊԵԿ-ի կողմից), որոնց մոտ 2008թ. շրջանառությունը չի գերազանցել 70 մլն դրամը (բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի, անձանց իրավունքների, կյանքի եւ առողջության պաշտպանության, պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովման դեպքերի՝ միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ, ՓՄՁ ղեկավարի գրավոր դիմումի հիման վրա, ՓՄՁ սուբյեկտը լուծարելիս)։
Ներկայացնենք մաքսային ոլորտում իրականացված փոփոխությունները։ 1. Մաքսատներում եւ մաքսային պահեստներում բացվել են մաքսային բրոքերի, ինչպես նաեւ ինքնահայտարարագրման գրասենյակներ, որոնք էլեկտրոնային կապուղիներով միացված են մաքսատներում եւ մաքսային պահեստներում գործարկվող «TWM» մաքսային ձեւակերպումների համակարգչային ծրագրին։
Այդպիսով, կրճատվել է մաքսային ձեւակերպումների ժամանակը, նվազագույնի է հասցվել ներմուծող-մաքսային ծառայող ֆիզիկական շփման աստիճանը՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։
2. Պարզեցվել են մաքսային ընթացակարգերը՝ ավելացնելով դրույթներ, որոնց համաձայն, հետբացթողումային հսկողության արդյունքում հայտնաբերված անճշտությունների դեպքում ոչ թե նախկին հայտարարագիրը անվավեր է ճանաչվում, այլ դրանում կատարվում են համապատաասխան ճշգրտումներ։
Այս պարագայում ներմուծողը զերծ է մնում նյարդեր քայքայելուց։
3. Կրճատվել է ՀՀ մաքսային սահմանով իրականացվող ներկրման եւ արտահանման համար պահանջվող փաստաթղթերի քանակը՝ այն հասցվելով երեքի։ Սա էապես կնվազեցնի ներկրման եւ արտահանման գործընթացների ձեւակերպման ժամկետը։
4. Կրճատվել է ներմուծման պահին պարտադիր հավաստագրման ենթակա ապրանքների ցանկը՝ ապրանքատեսակների թիվը 65-ից նվազեցնելով մինչեւ 16-ի։
5. Փոխվել է մաքսային մարմինների կողմից մաքսավճարի անդորրագրի լրացման կարգը. ներկայումս այն վճարվում է միայն բանկային համակարգի միջոցով, ինչն էապես նվազեցնում է մաքսային ծառայողների կողմից հնարավոր կոռուպցիոն դրսեւորման հնարավորությունները։