Этот раздел дает возможность письменно выразить Ваше мнение, точку зрения и позицию. В отличие от заявлений, письма в соответствии с официальной процедурой не рассматриваются.

Ваше официальное заявление Правительству РА уже имеет транспарентную процедуру. Благодаря нашему сайту Вы можете узнать, какому органу или должностному лицу Правительства переадресовано переданное Вами или направленное по почте заявление.

Поиск

azdararir

iGov.am iPhone/iPad application

Горячая линия

Ответственный за обеспечение свободы информации
Ответственное за внутреннее и внешнее осведомление лицо

1-17(звонок бесплатный)

+374 (10) 527-000(для звонков из-за рубежа)

Официальная эл. почта

(для оповещений в системе www.e-citizen.am)

Эл. управление

Հ. Կառավարությունը հաստատել է կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը։ Ինչ է այն տալու գոյությունը հազիվ ապահովող թոշակառուներին, երբվանից է գործելու։

Ներկայումս կենսաթոշակների վճարումն ամբողջապես ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի ընթացիկ եկամուտներից, ինչպես ընդունված է ասել՝ սերունդների համերաշխության սկզբունքով։ Այն իր բնույթով բաշխողական կենսաթոշակային համակարգ է. իրականացվում է եկամուտների վերաբաշխում աշխատող բնակչությունից դեպի կենսաթոշակառուները, և արդյունավետությունը շատ դեպքերում ուղղակիորեն կախված է համակարգին վճարումներ կատարողների ու շահառուների հարաբերակցությունից, որն ընդունված է կոչել «համակարգի բեռնվածության գործակից», (սովորաբար նման համակարգը կենսունակ է, եթե այդ գործակիցը 3 է, այսինքն՝ 3 աշխատող «վճարում» են 1 կենսաթոշակառուի համար)։
Հայաստանում (ինչպես նաև ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի շատ այլ երկրներում) խորհրդային ժամանակներից մնացած այս համակարգը այլևս շահեկան չի համարվում, քանի որ փոխվել են պետական և տնտեսական կառուցակարգերը, ստեղծվել են նոր շուկայական հարաբերություններ, առկա են կյանքի նոր թելադրանքներ։ Ըստ առանձին ոլորտային հաշվարկների այսօր համակարգի բեռնվածության գործակիցը չի գերազանցում 1,5-ը, այսինքն՝ 2 անգամ նվազել-խախտվել են աշխատողների վճարները կենսաթոշակառուներին, ինչը ոչ միայն չի ապահովում թոշակառուների արժանավայել կյանքը, այլև նրա կենսական նվազագույն պահանջները։ Պատահական չէ կենսաթոշակառուների շրջանում աղքատների համեմատաբար բարձր թիվը։
Ահա այս իրողությունները նկատի ունենալով նախատեսվում է իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներ, որը նշանակում է՝
1-ին. կենսաթոշակների մակարդակի պարբերական բարձրացում՝ կենսապահովման նվազագույն զամբյուղին համարժեք կենսաթոշակ ապահովելու նպատակով և նոր, բազմաստիճան կենսաթոշակային համակարգի նեդրում՝ հնարավորություն տալով քաղաքացիներին «վաստակել» իրենց կենսաթոշակը,
2-րդ. կուտակային բաղադրիչի ներդրման արդյունքում ապահովել կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը՝ կապ ամրագրելով անձի աշխատանքային եկամուտների և կենսաթոշակների միջև։
Նոր համակարգը մեզ մոտ կգործի 2010 թվի հունվարի 1-ից։
Ըստ կարգի կլինի 2 համակարգ՝ պարտադիր և կամավոր (կամարտահայտությամբ)։
Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից են դառնում 1970թ. հունվարի 1-ին և այդ օրվանից հետո ծնված, այլ կերպ՝ մինչև 40 տարեկան վարձու աշխատողները և անհատ ձեռներեցները։
Նշված տարիքային խմբում չընդգրկված անձը, ինչպես նաև նշված խմբում ընդգրկված զինծառայողները և գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը կարող են դառնալ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից կամարտահայտությամբ (իրենց կամքով)։
Կուտակային բաղադրիչի մասնակիցը, բնականաբար, կատարում է պարտադիր կուտակային վճարներ՝ ընտրելով իր կենսաթոշակային ակտիվների կառավարիչին, որն էլ այդ ֆինանսական միջոցները ներդնում է ներդրումային պորտֆելներ։
Կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո անձը իրավունք է ստանում տնօրինել կուտակային վճարները և դրանց ներդրման դիմաց ստացած եկամուտը։
Նոր կարգը նախանշում է, որ նրանց համար, ովքեր պարտադիր կուտակային համակարգի մասնակից են դարձել պարտադիրության սկզբուքով (մինչև 40 տարեկան անձինք), կուտակային վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 10%-ի չափով, որի կեսը կամ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 5%-ը, բայց ոչ ավելի, քան 25000 դրամը, վճարում է պետությունը (այսինքն՝ եթե աշխատավարձը ցածր է 500000 դրամից, ապա պետությունը կվճարի այդ գումարի 5%-ի չափով, իսկ 500000-ից բարձր աշխատավարձի դեպքում պետության մասնակցությունը կկազմի ամսական 25000 դրամ յուրաքանչյուր աշխատողի համար և, վերջինիս պարագայում, բարձր աշխատավարձ ստացող անձի կողմից փաստացի կատարվող կուտակային վճարը կգերազանցի ամսական վճարի 5%-ը)։
Ըստ նոր համակարգի կամարտահայտությամբ (իրենց կամքով) պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները իրենց վճիռը կայացնելուց հետո չեն կարող վերանայել իրենց որոշումը, կուտակային վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատավարձի 5%-ի չափով, և պետությունն այս դեպքում որևէ աջակցություն չի տրամադրում, փոխարենը, սակայն, հաշվարկելով աշխատանքային ստաժը ըստ գործող կարգի։ Այդ կերպ ասած՝ մի կողմից աշխատող անձի համար ստեղծվում են հնարավորություններ «վաստակելու» իր կենսաթոշակը, դառնալ կուտակային բաղադրիչի մասնակից, որոշակի իմաստով նաև տարբեր արժեթղթերի բաժնետերեր, մյուս կողմից՝ պահպանել պետության կողմից երաշխավորված բազային կենսաթոշակը՝ որ կներառի նաև քաղաքացու աշխատանքային ստաժի հաշվարկը։