Զարուհի Մաթևոսյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987 թ. 4 հոկտեմբերի, ք. Երևան
Կրթություն
2007 թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Հաշվողական մեքենաներ համալիրներ և ցանցեր բաժինը՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի որակավորում
2009 թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Հանրային ֆինանսների կառավարում բաժինը՝ ստանալով Հանրային ֆինանսների կառավարման մագիստրոսի որակավորում
2012 թ. – ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի հանրային կառավարում ծրագրի շրջանավարտ է
2017 թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության բաժինը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում
Աշխատանքային գործունեություն
2009 թ. - ՀՀ կառավարության աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ
2009-2017 թթ. - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության գործարար միջավայրի բարելավման, պետական կառավարման համակարգի բարեփոխումների փորձագետ
2017-2018 թթ. - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի օգնական
2018 թ. - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար
2018-2021 թթ. - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
2021 թ. օգոստոսի 4-ից՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Այլ տվյալներ
2009 թ. մասնակցել է «Եգիպտոսի արտաքին տնտեսական քաղաքականություն, ներդրումների ներգրավում և միջազգային առևտուր» փորձի փոխանակման ծրագրին:
2016 թ. մասնակցել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի «Միջազգային մարդասիրական իրավունք» դասընթացին:
2016 թ. մասնակցել է Հայաստանում ամերիկյան համալսարանի Մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի «Արբիտրաժ խաղ-մրցույթին»:
2018 թ. մասնակցել է ՀՀ դիվանագիտական դպրոցի դիվանագետների վերապատրաստման դասընթացին:
2019թ. ԱՄՆ Պետքարտուղարության «Կառավարում» ծրագրի շրջանավարտ է (PFP, մասնագիտական վերապատրաստման վայրը՝ Մասաչուսեթս նահանգի սենատ):
2020թ. ԱՄՆ Պետքարտուղարության միջազգային առաջնորդների ծրագրի (IVLP) շրջանավարտ է, «ԱՄՆ առևտրային քաղաքականությունը» թեմայով (մասնագիտական վերապատրաստման նահանգները՝ Վաշինգտոն ԿՇ, Օհայո, Տեխաս, Քալիֆորնիա):
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի: