
Սարգիս Թորոսյան
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1985թ., 24 օգոստոսի, ք. Երևան
Կրթություն
2002 – 2006թթ. - Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
2006 – 2008թթ. - Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2008 – 2011թթ. - ՀՀ պետական կառավարման ակադեմիա, հանրային իրավունք, ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
2006 – 2011թթ. - ՀՀ առողջապահության նախարարություն, իրավական ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ
2009 – 2014թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բժշկական իրավունքի ամբիոնի դասախոս
2014թ. - ՀՀ արդարադատության ակադեմիա, դասախոս (ՀՀ վարչական դատարանի դատավորների ամենամյա վերապատրաստում)
2011 - 2014թթ. - ՀՀ արդարադատության նախարարություն, նախարարի առաջին տեղակալի օգնական (փորձագետ-խորհրդատու)
2014թ. - ՀՀ արդարադատության նախարարություն, օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության պետի պաշտոնակատար, այնուհետև՝ վարչության պետ
2014 – 2018թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմ, իրավաբանական վարչության խորհրդատու
2015թ.-ից՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի և պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դասախոս
2018թ. հունվարի 8-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնակատար
2018-2019 թթ.- վարչապետի աշխատակազմի սոցիալական վարչության պետ
2019 թ. ապրիլի 10-ից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Այլ տվյալներ
Իրավաբանական գիտությունների թեկնածու է: Վերապատրաստվել է ԱՄՆ-ում (Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատ և Արդարադատության նախարարություն), Հունգարիայում (Կենտրոնական Եվրոպայի համալսարանի հանրային քաղաքականության դպրոց), Ավստրիայում (Վիեննայի միացյալ ինստիտուտ), Գերմանիայում (Հերթիի կառավարման դպրոց) և այլն:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: