Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Մելանյա Հարությունյան

Մելանյա Հարությունյան

Վարչապետի մամուլի քարտուղար

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 2000 թվականի մարտի 30-ին Սիսիան քաղաքում։

Կրթություն
Ավարտել է Սիսիանի ավագ դպրոցը։
2017-2021 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)» կրթական ծրագրում և ստացել բակալավրի աստիճան։
2021-2023 թթ. սովորել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» կրթական ծրագրում և ստացել մագիստրոսի աստիճան։
2023 թվականից մինչ օրս սովորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայում՝ «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։

Աշխատանքային փորձ

2023-2024 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, այնուհետև՝ 2024-2025 թթ., որպես փորձագետ։
2025-2026 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչությունում՝ որպես փորձագետ, այնուհետև՝ 2026 թվականի հունվարի 13-ից մինչև հուլիսի 31-ը, որպես խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող։
2026 թվականի օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։

Այլ տեղեկություններ
Գիտական երկու հոդվածի հեղինակ է։
2024-2025 թթ. սովորել է Առաջնորդության դպրոցում։
2025 թվականին մասնակցել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) դասընթացներին և հանդիսանում է ՔԴԵԴ ակումբի անդամ։
2022-2026 թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ, ինչպես նաև գիտական և կառավարման խորհուրդների անդամ։

Կուսակցական պատկանելություն
Հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղար։

Լեզուների իմացություն
Անգլերեն, ռուսերեն, իսպաներեն։

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ։