Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Ռոմելա Մանուկյան

Ռոմելա Մանուկյան

Պետաիրավական վարչություն
Պետ

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1993 թ. 3 սեպտեմբերի, ք. Երևան

Կրթություն
2010-2014 թթ․ - Երևանի պետական համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժնի բակալավրիատ
2014-2016 թթ․- Երևանի պետական համալսարան, միջազգային իրավունք մասնագիտացմամբ մագիստրատուրա (գերազանցությամբ)
2017 թ.-ից - Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի հայցորդ
2021-2022 թթ.-Հայաստանի դիվանագիտական դպրոց

Աշխատանքային գործունեություն
2014-2017 թթ.- Փակ բաժնետիրական ընկերությունում անձնակազմի կառավարման բաժնի աշխատակից
2018 թ. - ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի փորձագետ
2018-2019 թթ. - ՀՀ վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության մասնագետ
2019-2025 թթ. - ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության փորձագետ, այնուհետև՝ ավագ մասնագետ, այնուհետև՝ գլխավոր մասնագետ
2021-2025 թթ. – Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս
2021 թ.-ից ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասախոս՝ լրացուցիչ կրթության ծրագրի շրջանակներում
2025 թ. նոյեմբերից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ

Այլ տվյալներ
2015 թ. ԴԱԱԴ հիմնադրամի կրթաթոշակով սովորել է Գերմանիայի Տրիեր քաղաքի համալսարանի (University of Trier) ամառային դասընթացի շրջանակներում:

Գիտական զեկույցներով հանդես է եկել 2023 թ. Լոնդոնի համալսարանում, 2019 թ.Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանում կայացած և այլ միջազգային գիտաժողովների շրջանակներում:

Վերապատրաստվել է Նիդերլանդներում (Օրենքի գերակայության ուսուցման ՄԱՏՐԱ ծրագիր), Լատվիայում (Ռիգայի իրավունքի բարձրագույն դպրոց), Սինգապուրում (Սինգապուրի համագործակցության ծրագրի շրջանակներում կառավարման թեմայով դասընթաց), Լիտվիայում (Հակակոռուպցիոն քաղաքականության և բարեվարքության վերաբերյալ ամառային դպրոց), ՌԴ նախագահին կից ժողովրդական տնտեսության և հանրային կառավարման ակադեմիայում («Պետական կառավարման համակարգի ESG փոխակերպում» թեմայով դասընթաց) և այլն:

Հանդիսանում է ՀՀ կառավարության ներկայացուցիչ Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի անդամ:

Մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն և հայերեն լեզուների։

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: