
Լիլիթ Մակունց
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
7 նոյեմբերի, 1983 թվական, Երևան
Կրթություն
1990-1999 թթ. սովորել է Երևանի 195 միջնակարգ դպրոցում
1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև՝ նույն ֆակուլտետում 2003-2005 թթ. սովորել է մագիստրատուրայում
2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում
Աշխատանքային գործունեություն
2005-2019թթ․ դասավանդել է Հայ-ռուսական համալսարանում:
2014-2018թթ․ պայմանագրային հիմունքով աշխատել է գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի երևանյան գրասենյակում
2016-2018թթ․ թվականից պայմանագրային հիմունքով աշխատել է ԱՄՆ խաղաղության կորպուսի երևանյան գրասենյակում
2018 թվականի փետրվարից մինչև մայիս զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը
2018-2019թթ. ՀՀ մշակույթի նախարար
2021-2025թթ. Աերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2025թ․ օգոստոսի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: