Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Լիլյա Աֆրիկյան

Լիլյա Աֆրիկյան

Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչություն
Պետ

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982թ. 27 հուլիսի, ք. Երևան

Կրթություն
2006թ․ ԵՊՄՀ օտեր լեզուների ֆակուլտետ, Անգլերեն լեզու և գրականություն (բակալավր, մագիստրոս)
2024-2025թթ. Սթենֆորդի համալսարանի Բիզնես դպրոց, Գործառնական կառավարման մասնագիտական ծրագիր

Աշխատանքային գործունեություն
2013–2014թթ. – Կառավարության աշխատակազմ, ռեֆերենտ
2014–2015թթ. – Կառավարության աշխատակազմի Արտաքին կապերի վարչության փորձագետ
2014–2015թթ. ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ազգային համակարգող
2015–2018թթ. – Կառավարության աշխատակազմի Արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ
2015թ.–2019թթ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ազգային համակրգող և ՀՀ կառավարության ներկայացուցիչ
2016 թվականից մինչ օրս՝ Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության համակարգող, ազգային կոնտակտային անձ
2018–2025թթ. – Վարչապետի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
2024 թվականից մինչ օրս՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն» Ղեկավար կոմիտեում, այնուհետև՝ ընտրվել է Ղեկավար կոմիտեի Բյուրոյի անդամ
2025թ. ապրիլից՝ Վարչապետի աշխատակազմի Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ

Այլ տվյալներ
2023թ. հոկտեմբեր–2024թ. մարտ՝ «Բաց կառավարման առաջնորդության համագործակցություն» ծրագիր

2018թ. սեպտեմբերին ստացել է հատուկ մրցանակ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը՝ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում կառավարություն-քաղհասարակություն համագործակցության արդյունավետ համակարգման և ապահովման համար:

2017թ. փետրվար–մարտ ՄԱԿ-ի Կայուն զարգացման օրակարգ 2030-ի հիմնարար դասընթաց Նյու Յորք, ԱՄՆ

2015–2016թթ. «Քաղաքացիական ծառայության բարեփոխումներ, մասնակցային ժողովրդավարություն, էլեկտրոնային և հանրային կառավարում» Ֆիննական-Էստոնական ծրագիր, Հելսինկի, Տալլին

2015թ. hունիս–հուլիս՝ «Չինաստանի փորձը տնտեսական ազատ գոտու զարգացման՝ Եվրասիական երկրների համար» սեմինար Պեկին, Չինաստան։

Մասնակցում է միջազգային կազմակերպությունների (ՏՀԶԿ, ԵԽ, ՄԱԿ, ԲԿԳ և այլն) կողմից մշակվող քաղաքականությունների փաստաթղթերի, բանաձևերի և վերլուծությւոնների մշակմանը։

Ներգրաված է Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների, հակակոռուպցիոն և բաց կառավարման ծրագրերի մշակմանը:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: