Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հատուկ համակարգերի բաժին
Պետ` Սարգիս Գրիգորյան
Հեռ.` (+37410) 51-59-06
Էլ. փոստ`
Բաժնի գործունեության ոլորտները և շրջանակը`
1) իրականացնում է՝ primeminister.am, www.gov.am, e-gov.am, eiti.am, gallery.am, ftp.gov.am, intranet.am, nist.am, mail.gov.am, anticorruption.am, e-payments.am, e-permits.am կայքերի անխափան աշխատանքի ապահովումը, նշված կայքերում առաջադրված նոր պահանջների ապահովումը.
2) ապահովում և կատարելագործում է աշխատակազմի տեղեկատվական ներքին ցանցերի և սերվերների աշխատունակությունը.
3) ապահովում է աշխատակազմում, նախարարություններում, կառավարության և վարչապետին ենթակա մարմիններում, մարզպետարաններում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի անխափան աշխատանքը.
4) մշակում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին անհրաժեշտ համակարգչային ծրագրերը.
5) իրականացում, ապահովում և սպասարկում է էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված աշխատանքները.
6) ապահովում է աշխատակազմի, նախարարությունների, կառավարության և վարչապետին ենթակա մարմինների, մարզպետարանների միջև կոդավորված տեսահաղորդակցումը.
7) ապահովում է աշխատակազմի համակարգչային տեխնիկայի և համապատասխան ծրագրերի սպասարկման աշխատանքները.
8) սպասարկում է աշխատակազմի և նախարարությունների, կառավարության և վարչապետին ենթակա մարմինների, մարզպետարանների, Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի (Երևանի և մարզերի կետեր), Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական ծառայության (Երևանի և մարզերի կետեր), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (Երևանի և մարզերի կետեր) միջև առանձնացված կապուղին.
9) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր: