Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Պետ` Մարի Կարապետյան
Հեռ.` (+37410) 51-58-50
Էլ. փոստ`

Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`

1) իրականացնում է Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի կազմակերպման, պետական պարտքի, գանձապետական համակարգի, պետական գնումների, հաշվապահական հաշվառման, աուդիտի, մակրոտնտեսական քաղաքականության, հարկային և մաքսային քաղաքականության, ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկաների, խաղային գործի և գրավատների գործունեության, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական համակարգի, թանկարժեք մետաղների, պետական շահաբաժինների, Հաշվեքննիչ պալատի բյուջեի կատարման, մասնավորեցման, վարկային միջոցների օգտագործման մասին եզրակացությունների, պետական գույքի կառավարման ոլորտի հետ կապված հարցերի, այդ թվում` պետությանը պատկանող գույքի օտարման, օգտագործման, պետական սեփականության շենքերի և տարածքների օգտագործման, պետությանը պատկանող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների լուծարման, մասնավորեցման և վերակազմակերպման, պետական գույքի կառավարման, բնակարանային (այդ թվում՝ փախստականների) քաղաքականության, տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության, բիզնես միջավայրի (այդ թվում` չափումների միասնականություն, համապատասխանության գնահատում, ստանդարտացում, սերտիֆիկացում), առևտրի, ձեռնարկատիրական գործունեության և ներդրումային քաղաքականության, պետություն-մասնավոր գործընկերության, զբոսաշրջության, մտավոր սեփականության պաշտպանության, սպառողների շահերի պաշտպանության, տնտեսական մրցակցության պաշտպանության, տարածքային տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստի, ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման, թվայնացման գործընթացների համակարգման, փոստային կապի և հեռահաղորդակցության ոլորտներում հանրային ծառայությունների կարգավորման, քաղաքացիական ավիացիայի, թվարկված ոլորտներին առնչվող՝ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրություն կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է մասնագիտական փորձաքննություն, տալիս է իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ.

2) նախապատրաստում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ տեղեկատվական նյութերն ու տեղեկանքները, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացրած հաշվետվությունների ամփոփումն ու վերլուծությունը.

3) իրականացնում է հսկողություն իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ.

4) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր.

5) ապահովում է կառավարության նիստում հավանության արժանացած իր գործունեության ոլորտների վերաբերյալ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերջնական փաթեթի (նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ, եզրակացություն, առկայության դեպքում ԿԱԳեր) տրամադրումն Ազգային ժողովի հետ կապերի վարչություն՝ վերջինիս կողմից դրանք սույն կանոնադրության 31րդ կետի 3րդ ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու նպատակով.

6) նախապատրաստում և կազմակերպում է նախարարական ֆինանսատնտեսական կոմիտեի նիստերը.