Ռազմավարական հաղորդակցության վարչություն
Հեռ.`1) մշակում է հաղորդակցության ոլորտում պետական միասնական ռազմավարությունը՝ կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան.
2) աջակցում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների հաղորդակցության աշխատանքների իրականացմանը և ռազմավարական մակարդակում ապահովում է այդ աշխատանքների համակարգումը.
3) աջակցում է պետական կառավարման համակարգի մարմինների ծրագրերի և բարեփոխումների վերաբերյալ հաղորդակցության գործողությունների մշակման աշխատանքներին և ապահովում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից հաստատված հաղորդակցային գործողություն-ների իրականացման համակարգումը, հավաքագրում է ծրագրերի և բարեփոխումների վերաբերյալ հաղորդակցության արշավների հաշվետվությունները, վերլուծում դրանք և մշտադիտարկման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ.
4) ապահովում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ապատեղեկատվության դեմ պայքարի և ապատեղեկատվության տարածմանն արձագանքելու աշխատանքների համակարգումը՝ համաձայն կառավարության ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգի և գործողությունների ծրագրի.
5) համակարգում է ռազմավարական հաղորդակցության ոլորտում միջազգային աջակցության ծրագրերի և գործընկեր կառույցների հետ աշխատակազմի համագործակցության աշխատանքները.
6) մշակում է ռազմավարական հաղորդակցության ոլորտում կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների հաղորդակարգերը, ուղեցույցները, հաղորդակցության վարքականոնները, ստանդարտները՝ ներկայացնելով վարչապետի հաստատմանը, աջակցում հաստատված հաղորդակարգերի, ուղեցույցների, հաղորդակցության վարքականոնների, ստանդարտների կիրառմանը վարչապետի աշխատակազմի և պետական կառավարման համակարգի մարմինների կողմից, իրականացնում է ընդունված հաղորդակարգերի, ուղեցույցների, հաղորդակցության վարքականոնների, ստանդարտների կիրառման մշտադիտարկում և, անհրաժեշտության դեպքում, հանդես գալիս բարելավմանն ուղղված առաջարկություններով.
7) վերլուծում է հաղորդակցության ոլորտում պետական կառավարման համակարգի մարմիններում ներգրավված ռեսուրսների բաշխման արդյունավետությունը՝ ներկայացնելով բարելավմանն ուղղված առաջարկներ.
8) ապահովում է իր գործունեության հետ կապված իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթների, անհրաժեշտության դեպքում, դրանց հիման վրա իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների իրականացում: