Քաղաքացիական ծառայության գրասենյակ
Ղեկավար` Վաչե Քալաշյան
Հեռ.` (+37410) 52-01-81
	
Էլ. փոստ` 
Գրասենյակի գործառույթները
Քաղաքացիական ծառայության գրասենյակը՝
1.	իրականացնում է համապատասխան մարմինների մարդկային ռեսուրսների կառավարման մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը.
2.	ուսումնասիրում և վերլուծում է համապատասխան մարմիններում հանրային ծառայության օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում և Կառավարության, վարչապետի և համակարգող փոխվարչապետի քննարկմանն է ներկայացնում հանրային ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը.
3.	իրականացնում է վերլուծություններ` բացահայտելու հոսունության դինամիկան, դրան նպաստող պայմանները, հայտարարված մրցույթներին դիմորդներ չլինելու պատճառները, այդ թվում` պաշտոնների սխալ գնահատումը, չափանիշների սահմանումը, ենթախմբերի դասակարգումը.
4.	մշակում է պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը.
5.	Կառավարության սահմանած կարգով իրականացնում է աշխատանքի շուկայի վերլուծություն` ըստ մասնագիտությունների և տարածքների.
6.	իրականացնում է կատարողականի գնահատման արդյունքների մոնիտորինգ և կատարում համապատասխան վերլուծություններ.
7.	իրականացնում է վերապատրաստման արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն.
8.	Կառավարություն առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմինների վերակազմակերպման, գործունեության դադարման, կառուցվածքային փոփոխությունների ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
9.	ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմիններ.
10.	համապատասխան և այլ մարմիններից ստանում է քաղաքացիական ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն.
11.	անձնակազմի կառավարման աշխատանքների կազմակերպման մասով տալիս է մեթոդական ցուցումներ.
12.	իրականացնում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
 
            






