Լիլիթ Մակունց
Վարչապետի աշխատակազմի ղեկավար
Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
7 նոյեմբերի, 1983 թվական, Երևան
Կրթություն
1990-1999 թթ. սովորել է Երևանի 195 միջնակարգ դպրոցում
1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև՝ նույն ֆակուլտետում 2003-2005 թթ. սովորել է մագիստրատուրայում
2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում
Աշխատանքային գործունեություն
2005-2019թթ․ դասավանդել է Հայ-ռուսական համալսարանում:
2014-2018թթ․ պայմանագրային հիմունքով աշխատել է գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի երևանյան գրասենյակում
2016-2018թթ․ թվականից պայմանագրային հիմունքով աշխատել է ԱՄՆ խաղաղության կորպուսի երևանյան գրասենյակում
2018 թվականի փետրվարից մինչև մայիս զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը
2018-2019թթ. ՀՀ մշակույթի նախարար
2019-2021թթ․ ՀՀ ԱԺ պատգամավոր, Իմ քայլը խմբակցության ղեկավար
2021-2025թթ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2025-2026 թթ․ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական
2026թ. օգոստոսի 3-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:





