Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Շաբաթ, 20 Դեկտեմբերի 2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Հարգելի՛ պարոն Հակոբյան,
Հարգելի՛ գործընկերներ,
Ազգային անվտանգության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
Հարգելի՛ վետերաններ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ:
Այս օրը միավորում է բոլոր նրանց, ովքեր ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը համարում են իրենց սրբազան պարտքը երկրի և ժողովրդի առջև: Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից է:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո վերաիմաստավորվեց նաև Ազգային անվտանգության ծառայության դերն ու ընկալումը հասարակության մեջ՝ ազգային անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրներից բացի, ներառելով նաև քաղաքացու սահմանադրորեն ամրագրված իրավունքների իրական պաշտպանի գործառույթը: Այն ազգային անվտանգության ապահովման ամենակարևոր տարրերից է, որը համահունչ է մեր երկրում իրականացված լայնածավալ ժողովրդավարական գործընթացներին: Ծառայության նկատմամբ հասարակության վերաբերմունքն ու վստահությունն արդյունավետ գործունեության լավագույն երաշխիքն են:
Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արդեն տարիներ շարունակ պատվով է իրականացնում իր առջև դրված խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին և աշխարհաքաղաքական արագ փոփոխվող իրավիճակների արդյունքում մեր երկրի առջև ծագող տարաբնույթ մարտահրավերներին: Վստահ եմ, որ ձեր կուտակած հարուստ փորձն ու մասնագիտական հմտությունները դուք կշարունակեք ծառայեցնել Հայաստանի Հանրապետության ազգային շահերի ապահովմանը, մեր պետականության հետագա ամրապնդմանն ու հզորացմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների սոցիալական խնդիրներին առնչվող հարցերը և հետևողականորեն շարունակելու է դրանց բարելավմանն ուղղված քաղաքականությունը:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ ձեր ազգանվեր գործունեության մեջ՝ հանուն մեր հայրենիքի անվտանգ գոյության: