Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

երեքշաբթի, 1 հունիսի 2010

Ուշադրության կենտրոնում նոր սերունդն է

Երեխաների համաշխարհային օրը` հունիսի 1-ը, լավ առիթ է երեխաների, ինչպես նաև երիտասարդների խնդիրներին անդրադառնալու համար: Այսօր կառավարության ղեկավարն այցելել է երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես և ապա ընդունել է տնտեսագետ-ուսանողներին:
Կառավարությունն ավելի քան ուշադիր է երեխաներին առնչվող հարցերի նկատմամբ: Որևէ ծրագիր, ընդունված որոշում և նախաձեռնություն նախ հասարակական քննարկման է ներկայացվում, ապա կյանքի կոչվում` անպայման հաշվի առնելով հասարակության արձագանքները:
ՀՀ կառավարությունն իր հետաքրքրությունը մատաղ սերնդի պաշտպանության, դաստիարակության ու կրթելու գործում փաստում է տարբեր ծրագրերի արձագանքելով:
Այսօր մանուկների օրվա առթիվ, ՀՀ վարչապետն իր շնորհավորանքն է հղել նրանց: Նա մասնավորապես նշել է. “Հունիսի 1-ը երեխաների միջազգային օրն է: Շատերն այն նշում են որպես երեխաների տոն: Դա պատահական չէ, քանզի հարգանքն ընտանիքի ու սերը երեխաների հանդեպ մեր հիմնական ավանդույթներից են:
Մեզնից յուրաքանչյուրն անում է հնարավորը, որ երեխաներին փոխանցվեն ընտանեկան ջերմությունն ու հոգատարությունը:  Բոլոր երեխաներին ցանկանում եմ առողջություն ու անամպ երկինք: Մեր նպատակն է, որ նրանք ունենան անհոգ մանկություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա: Այս պայծառ ու լուսավոր օրվա կապակցությամբ մաղթում եմ խաղաղություն ու ամենայն բարիք”
:

Առավել մանրամասն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ

Կառավարության ղեկավարն ընդունել է տնտեսագետ-ուսանողներին

Վարչապետն այցելել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ցուցահանդես

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «ՍՕՍ-մանկական գյուղեր»

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ