ՀՀ վարչապետի կողմից կանոնադրության հաստատմամբ՝ 2019 թվականի հունիսի 11-ից իր գործունեությունը սկսեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: 
Գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների հզորացման համար, ինչն իրագործվում է ռազմավարության, քաղաքականության և ծրագրերի մշակման միջոցով:
Գրասենյակի ռազմավարական ուղղությունները 9  են՝
1.	խրախուսել սփյուռքում պետականակենտրոն ինքնության ձևավորումը,
2.	ամուր կապեր հաստատել՝ սփյուռքի հետ գործընկերության, ծրագրերի և միջոցառումների շնորհիվ,
3.	աջակցել սփյուռքում երիտասարդների առաջնորդությանը և համայնքների կազմակերպմանը,
4.	համախմբել համահայկական կազմակերպություններին և ներգրավել Հայաստանի զարգացման գործում, 
5.	ներգրավել սփյուռքի մասնագիտական ներուժը՝ նպաստելու Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանն ու հզորացմանը,
6.	խթանել հայրենադարձությունը և հայրենադարձների սահուն ինտեգրումը,
7.	աջակցել սփյուռքի ներդրողներին և բարեգործներին Հայաստանում իրենց ծրագրերն իրականացնելիս, 
8.	քարտեզագրել սփյուռքի մասնագիտական ներուժը,
9.	սփյուռքին տեղեկացնել Հայաստանում և սփյուռքի համայնքներում իրականացվող միջոցառումների մասին։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
-
            




