Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածք

Վիկտորյա Այդինյան

Վիկտորյա Այդինյան

Փոխվարչապետի օգնական

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1995 թ. 29 հունվարի, ք. Երևան

Կրթություն
2012-2016 թթ.- Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժին, քաղաքագիտության բակալավր
2016-2018 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագիր, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոս՝ հանրային կառավարման և զարգացման գիտությունների մասնագիտացմամբ

Աշխատանքային գործունեություն
2014 թ. - դասընթացավար, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող և «Ապագան քոնն է» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր
2017 թ. - տարածքային համակարգող, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն
2017 թ. - դասընթացավար, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող և «Ապագան քոնն է» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կրթությունը՝ կոռուպցիայի կանխարգելման միջոց» ծրագիր
2017 թ. - իրազեկման համակարգող, «Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա ինստիտուտ»
2017 թ.- հետազոտող, Հայաստանի ամերիկյան համալսարան
2017-2018 թթ. – հետազոտող-վերլուծաբան, ՀՀ կառավարության «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ
2018 թ. հունիսի 6-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

Այլ տվյալներ
2012 թ. դարձել է բանավեճի հարավկովկասյան առաջնության հաղթող:
2013 թ. «Ուսում ԱՄՆ համալսարաններում» ծրագրի շրջանակում Մասաչուսեթսի և Ջորջթաունի համալսարաններում մասնակցել է հանրային քաղաքականություն և կառավարում թեմայով դասընթացների:
Եղել է փորձնակ պետական մի շարք կառույցներում, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում և կառավարության աշխատակազմում: Մասնակցել է միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք դասընթացների և մրցաշարերի:
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: