Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածք

Աննա Գասպարյան

Աննա Գասպարյան

Փոխվարչապետի խորհրդական

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1994 թ., սեպտեմբերի 27, ՌԴ` ք. Մոսկվա

Կրթություն
2012-2016 թթ.- Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտության բակալավրի որակավորում (գերազանցության դիպլոմ)
2016-2018 թթ. – Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտության մագիստրոսի որակավորում (գերազանցության դիպլոմ)
2019-2020 թթ. – Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց, Մեծ Բրիտանիա, Միջազգային զարգացման բաժին, զարգացման կառավարման մագիստրոսի որակավորում (գերազանցության դիպլոմ)

Աշխատանքային գործունեություն
2014թ. - ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և «Ապագան քոնն է» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագիր, դասընթացավար
2016թ. – ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ և «Ապագան քոնն է» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր, դասընթացի համակարգող
2017թ. - ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և «Ապագան քոնն է» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կրթությունը՝ կոռուպցիայի կանխարգելման միջոց» ծրագիր, դասընթացի համակարգող
2017-2019 թթ. – «Բիզնես Արմենիա» հիմնադրամ (նախկին Հայաստանի զարգացման հիմնադրամ), ներդրումային ծրագրերի համակարգող, այնուհետև` ներդրումների առաջմղման մասնագետ
2019թ. – «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ (ներկայումս` «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ), փորձագետ
2019-2020թթ. - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ) կից «MOPAN» ցանց, հետազոտող-խորհրդատու
2021թ. - Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, զարգացման համակարգող
2021թ. հոկտեմբերի 6-ին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական
2021թ. դեկտեմբերի 1-ին նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական
2022թ. դեկտեմբերի 21-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական

Այլ տվյալներ
Մասնակցել է ավելի քան 30 տեղական և միջազգային թրեյնինգների և կոնֆերանսների, ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտ է։
Տիրապետում է հայերենի, անգլերենի, ռուսերենի և ֆրանսերենի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: