Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածք

Կարեն Իսախանյան

Կարեն Իսախանյան

Փոխվարչապետի խորհրդական

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
23 դեկտեմբերի 1977թ., ք. Երևան

Կրթություն
1994-1998 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան՝ «Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիա և սարքավորումներ» մասնագիտություն՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի որակավորում
1998-2000 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան՝ «Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաներ, սարքավորումներ և մեքենագիտություն» մասնագիտությում՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի որակավորում
2000-2002 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրա՝ «Մեքենագիտություն» մասնագիտություն՝ ստանալով ճարտարագետ-հետազոտողի աստիճան
2003 թ. - պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան
2000-2004 թթ. - Երևանի պետական համալսարան՝ «Իրավագիտություն» մասնագիտություն (հեռակա ուսուցմամբ)՝ ստանալով իրավաբանի որոկավորում

Աշխատանքային գործունեություն
1997-1998 թթ. - «Ռոսար» բաժնետիրական ընկերության հայկական տնօրինության տնօրեն
1998-2001 թթ. - «Հայաստանի երիտասարդական պալատ» հասարակական կազմակերպության հիմնադիր, գործադիր տնօրեն, փոխնախագահ
2001-2002 թթ. - ՀՀ կառավարության տարածքային կառավարման նախարարի օգնական
2002-2003 թթ. - ՀՀ կառավարության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի օգնական
2003-2005 թթ. - ՀՀ կառավարության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի խորհրդական
2003-2005 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հրավիրյալ դասախոս
2005-2006 թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
2006-2010 թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար
2010-2014 թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար
2015-2016 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
2016-2018 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
2018-2019 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
2019-2021 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
2021թ. օգոստոսի 10-ից` ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական

Այլ տվյալներ
Զինապարտ է, հաշվառված է պահեստազորում:
ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։