Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2026

Հայտարարություն

Վարչապետի աշխատակազմի Հանրային խորհրդի քարտուղարությունը, ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով, Կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 3-ի N 1298-Ա որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի անդամների անունից՝

դիմում է տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին և քաղաքացիական հասարակության այլ կառույցներին՝ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով: Առաջադրված թեկնածուները օրենքով սահմանված կարգով ընտրվելու են Հանրային խորհրդի անդամներ (մշտական հանձնաժողովների նախագահներ):

Թեկնածությունների առաջադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կազմակերպության ղեկավարի անունից՝ ուղղված Հանրային խորհրդի քարտուղարությանը:

Դիմումում նշվում են.
1. կազմակերպության կողմից առաջադրվող թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը,
2. հանրային խորհրդի այն մշտական հանձնաժողովի անվանումը, որի նախագահի համար առաջարկվում է թեկնածությունը:
3. առաջադրող կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գործունեության ոլորտները, հասցեն, հեռախոսահամարը:
4. դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

Դիմումը պետք է լինի ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից և կնքված (կնիք ունենալու դեպքում):

Դիմումին կից ներկայացվում են առաջադրվող թեկնածուի.
1. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2. ինքնակենսագրություն (ռեզյումե),
3. Հայտարարություն՝ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին տիրապետելու և դրանցով նախատեսված՝ Հանրային խորհրդի անդամ նշանակվելու սահմանափակումների բացակայության մասին և համաձայնություն՝ Հանրային խորհրդի անդամ (մշտական հանձնաժողովի նախագահ) նշանակվելու մասին:

Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի հոկտեմբերի 3-ը ներառյալ.

1. թղթային տարբերակով՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև 18:00-ն, ք. Երևան, Աբովյան 9 հասցեով, կամ

2. էլեկտրոնային եղանակով՝ յուրաքանչյուր օր՝ publiccouncil@gov.am էլ. փոստի հասցեով, հեռ՝ 010515619: