Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն


Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը
1. Փորձագետը իրականացնելու է աշխատանքներ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հայկական համայնքների հետ փոխգործակցության խորացմանը և գրասենյակի կողմից կազմակերպվող միջոցառումներին, համաժողովներին այդ տարածաշրջանից մասնակցության ապահովմանը, մասնավորապես՝
1) աշխատանքներ ՌԴ հայկական համայնքներում.
• զարգացնել համագործակցությունը ՌԴ հայկական համայնքների և կազմակերպությունների հետ, ապահովել շարունակական հաղորդակցություն,
• վերհանել համայնքների կարիքներն ու համագործակցության հնարավորությունները,
• համակարգել գրասենյակի և ՌԴ համայնքների միջև փոխգործակցությունը՝ ծրագրային նախաձեռնությունների, միջոցառումների և ծրագրերի շրջանակում:
2) ՌԴ հայկական համայնքների վերաբերյալ տեղեկատվական հավաքագրում.
• ուսումնասիրել և շարունակաբար թարմացնել ՌԴ հայկական համայնքային, կրոնական, հայրենակցական կառույցների, կրթական, մշակութային, երիտասարդական, մարզական, լրատվական և հասարակական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
3) ՌԴ հայկական համայնքների ներգրավվածության ապահովում գրասենյակի նախաձեռնություններին.
• մշակել և իրականացնել աշխատանքներ՝ ՌԴ հայկական համայնքների ներկայացուցիչների ներգրավվածությունը խթանելու գրասենյակի կողմից կազմակերպվող համաժողովներին, ծրագրերին և միջոցառումներին,
• ներկայացնել առաջարկություններ՝ ներկայացուցչական կազմի ձևավորման, տարածքային ընդգրկման և մասնակցության ակտիվացման ուղղությամբ:
4) ՌԴ հայկական համայնքներ այցերի պլանավորում և կազմակերպում.
• մշակել ՌԴ հայկական համայնքներ այցերի, հանդիպումների և միջոցառումների օրակարգերը.
• աջակցել կազմակերպչական և հաղորդակցման գործընթացներին՝ այդ այցելությունների արդյունավետության բարձրացման նպատակով:
5) ՌԴ հայկական համայնքներին տեղեկատվական և հաղորդակցական աջակցություն.
• մշակել և խմբագրել ռուսերեն և անհրաժեշտության դեպքում՝ անգլերեն լեզուներով նյութեր՝ ուղղված ՌԴ համայնքների հետ հաղորդակցության հասանելիությունը բարելավելու նպատակով:

Փորձագետ ներգրավելու ժամկետը
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետում է հայերեն, ռուսերեն (ազատ) և անգլերեն (ազատ) լեզուներին:

Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Աշխատանքի վայրը ` Հայաստանի Հանրապետություն, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2026 թվականի հուլիսի 30-ը ներառյալ։

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները anna.hunanyan@gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4)աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները)
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) համառոտ CV:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ` anna.hunanyan@gov.am):