Ուրբաթ, 10 Հուլիսի 2026
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը
1.Փորձագետը մեկ տարվա ընթացքում իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես՝
1) Իրականացնում է Վարչապետի աշխատակազմում և փոխվարչապետերի գրասեն¬յակների նյութատեխնիկական սպասարկման աշխատանքներ՝ գույքագրում և հաշվառում, գույքի պահեստավորում, տեղաշարժ՝ ըստ անհրաժեշտության (գույքի տեղափոխման կազմակերպում աշխատասենյակներ), դուրս գրման ենթակա գույքի հավաքագրում, իրավական ակտերով նախատեսված վարչապետի աշխատակազմի կողմից գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ:
2) Մասնակցում է Վարչապետի աշխատակազմի անունից մի շարք կազմակեր¬պություններում անհրաժեշտ գործարքների իրականացման աշխատանքներին:
3) Իրականացնում է պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյանի վարման աշխատանքներ:
4) Մասնակցում է Վարչապետի աշխատակազմի և տեսչական մարմինների կարիքների համար անհրաժեշտ աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի արդյունքում ներկայացված ֆինանսական փաստաթղթերի՝ հարկային հաշիվներին կից արձանագրությունների, ակտերի ընդունման, հաստատման, եզրակացությունների կազմման և սահմանված կարգով ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն վճարման ներկայացման գործընթացի ապահովման աշխատանքներին:
5) Իրականացնում է իրգործունեության ոլորտի վերաբերյալ ընթացիկ այլ հանձնարարություններ:
Փորձագետ ներգրավելու ժամկետը
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն, արագ կողմնորոշվելու ունակություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում:
Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Աշխատանքի վայրը ` Հայաստանի Հանրապետություն, Կառավարական տուն 1:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2026 թվականի հուլիսի 15-ը ներառյալ։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները anna.hunanyan@gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4)աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները)
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ` anna.hunanyan@gov.am):





