Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երկուշաբթի, 8 Հունիսի 2026

ՀՀ վարչապետի աշխատակազմում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը

1.Փորձագետը իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես՝

1) աջակցում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ պետական կառավարման համակարգի իրավասու մարմինների ներկայացուցիչների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի համակարգման ոլորտում գործող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, մասնագետների, փորձագետների հետ խորհրդակցությունների, հանդիպումների և քննարկումների անցկացման նախապատրաստմանն ու կազմակերպմանը,

2) աշխատակազմի ղեկավարի տեղակալի հանձնարարությամբ աջակցում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի համակարգման ոլորտում գործող կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության և մշտապես գործող նախարարական կոմիտեների նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերի ուսումնասիրմանը, անհրաժեշտության դեպքում առաջարկությունների ներկայացում աշխատակազմի ղեկավարի տեղակալին

3) աշխատակազմի ղեկավարի տեղակալի հանձնարարությամբ իր համակարգման ոլորտի կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակա պետական մարմիններից ստանում է իրեն հանձնարարված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն

4) համագործակցելով աշխատակազմի ստորաբաժանումների աշխատողների հետ` աշխատակազմի ղեկավարի տեղակալի համար նախապատրաստում է տեղեկատվական նյութեր

5) վերլուծում է աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից իրեն մակագրված փոստը և ներկայացնում ամփոփ տեղեկատվություն.

6) աշխատակազմի ղեկավարի տեղակալին զեկուցում է պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկված նամակների, ստացված հեռախոսազանգերի մասին, ըստ անհրաժեշտության պատրաստում պատասխան նամակներ.

7) կատարում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի այլ ընթացիկ հանձնարարություններ:

Փորձագետ ներգրավելու ժամկետը

Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։

 

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Փորձագետն ունի առնվազն միջնակարգ կրթություն, ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն, ժողովների և խորհրդակցությունների կազմակերպման փորձառություն, համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցնելով աշխատելու, արագ կողմնորոշվելու ունակություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում։

Փորձագետի պարտականությունները`

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

Աշխատանքի վայրը ` Հայաստանի Հանրապետություն, Կառավարական տուն 1:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2026 թվականի հունիսի 11-ը ներառյալ։

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները anna.hunanyan@gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4)աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները)
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) համառոտ CV:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ` anna.hunanyan@gov.am):