Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026
ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը
1. Փորձագետը իրականացնելու է աշխատանքներ՝ ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) համայնքների հետ համագործակցության խորացմանը, ինչպես նաև կազմակերպելու և համակարգելու է Գրասենյակի կողմից իրականացվող համաժողովների կազմակերպչական աշխատանքները՝ ներառյալ նախապատրաստական փուլը, ընթացիկ կազմակերպումը և հետհամաժողովային ամփոփումները։
2.Աշխատանքային ուղղություններ և գործառույթներ.
2․1 Համագործակցության զարգացում տարածաշրջանի հայկական համայնքների հետ
• զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի հայկական համայնքների և կազմակերպությունների հետ՝ ապահովելով շարունակական հաղորդակցություն,
• վերհանել համայնքների կարիքները և փոխգործակցության հնարավորությունները,
• համակարգել Գրասենյակի և տարածաշրջանի հայկական համայնքների միջև փոխգործակցությունը՝ ծրագրային նախաձեռնությունների, միջոցառումների և ծրագրերի շրջանակում:
2.2. Տարածաշրջանի հայկական համայնքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում.
• ուսումնասիրել և շարունակաբար թարմացնել տարածաշրջանում գործող ակտիվ հայկական կազմակերպությունների, միությունների ու կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը:
2.3. Տարածաշրջանի հայկական համայնքների ներգրավվածության ապահովում Գրասենյակի նախաձեռնություններին.
• մշակել և կիրառել գործնական քայլեր՝ ուղղված հայկական համայնքների ներկայացուցիչների ակտիվ մասնակցության ապահովմանը Գրասենյակի նախաձեռնած համաժողովներին, ծրագրերին և միջոցառումներին,
• ներկայացնել առաջարկություններ՝ համայնքների ներկայացվածության ապահովման, ընդգրկման տարածքի ընդլայնման և ներգրավվածության խթանման ուղղությամբ։
2.4. Տարածաշրջան այցերի պլանավորում և կազմակերպում.
• մշակել այցելությունների օրակարգեր՝ ներառյալ հանդիպումներ և համայնքային միջոցառումներ,
• աջակցել կազմակերպչական գործընթացներին՝ այցերի արդյունավետության բարձրացման նպատակով,
• ստեղծել և վարել շփման տվյալների բազա՝ շարունակական հաղորդակցության ապահովման համար։
2.5. Համաժողովների պլանավորում և իրականացում.
• մշակել միջոցառման հայեցակարգը և գործողությունների ժամանակացույցը,
• պատրաստել տեխնիկական բնութագրեր,
• ներգրավել խոսնակներ, հյուրեր և գործընկեր կազմակերպություններ,
• կազմակերպել հրավերների ուղարկման և մասնակցության հաստատման գործընթացը,
• համակարգել լոգիստիկ հարցերը՝ ներառյալ վայրի ընտրությունը, տեխնիկական սարքավորումները, սնունդը, թարգմանությունը և այլն,
• համագործակցել գործընկեր կազմակերպությունների և մատակարարների հետ՝ պայմանագրերի և ծառայությունների ձեռքբերման շրջանակում,
• վերահսկել միջոցառման ընթացքը ըստ հաստատված ծրագրի,
• համակարգել տեխնիկական թիմի և կամավորների աշխատանքը,
• իրականացնել հյուրերի ընդունելություն, գրանցում և ուղղորդում,
• շուտափույթ արձագանքել կազմակերպչական կամ լոգիստիկ բնույթի խնդիրներին,
• կազմել ամփոփ հաշվետվություն՝ ներկայացնելով միջոցառման հիմնական արդյունքները, ստեղծված համագործակցությունները և հետագա առաջարկությունները,
• կազմակերպել մասնակցության գնահատման գործընթացը և հավաքագրել համապատասխան վերլուծական տվյալներ։
Փորձագետ ներգրավելու ժամկետը
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետում է հայերեն և անգլերեն (ազատ) լեզուներին:
Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Աշխատանքի վայրը ` Հայաստանի Հանրապետություն, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2026 թվականի մայիսի 5-ը ներառյալ։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները anna.hunanyan@gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4)աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները)
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ` anna.hunanyan@gov.am):





