Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026
ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
1) իրականացնում է գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքներ
2) իրականացնում է վերապատրաստման, ինչպես նաև տեխնիկական և մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ծրագրերի կազմակերպման և տեսչական մարմիններում իրականացման աշխատանքներ
3) իրականացնում է ֆինանսավորման ծրագրերի մշակման աշխատանքներ
4) իրականացնում է տեղեկատվության տրամադրման և տնտեսավարողների իրազեկման էլեկտրոնային հարթակի ստեղծմանն առնչվող աշխատանքներ
5) ապահովում է պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգի աշխատանքները
6) համագործակցում է տեսչական մարմինների և այլ պետական գերատեսչությունների էլեկտրոնային համակարգերի գործարկման համար պատասխանատու ստորաբաժանումների հետ
7) համագործակցում է էլեկտրոնային կառավարման համակարգերի ոլորտում գործող կազմակերպությունների հետ
8) իրականացնում է տեսչական մարմինների էլեկտրոնային համակարգերի այլ աշխատանքների համակարգում:
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն («Տեսչական մարմինների մասին» օրենք, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենք, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, ՀՀ վարչապետի 2018 թվականի ապրիլի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» 564-Լ որոշում, ՀՀ վարաչապետի 2018 թվականի հունիսի 11-ի « ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» 731-Լ որոշում և անհրաժեշտ այլ իրավական ակտեր):
Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Աշխատանքի վայրը` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Անտառային 188:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2026 թվականի ապրիլի 20-ը ներառյալ։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները anna.hunanyan@gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4)աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները)
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ` anna.hunanyan@gov.am):





