Երկուշաբթի, 30 Մարտի 2026
Հանդիպման հրավեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին
ՀՀ Վարչապետի աշխատակազմի 2027-2029 թվականների Միջնաժամկետ Ծախսերի Ծրագրի հայտի նախագծի շրջանակներում ս/թ ապրիլի 10-ին ժամը 11:00-ին կազմակերպվում է քննարկում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1։
Հանդիպմանը մասնակցել ցանկացողները մանրամասների և գրանցման համար կարող են զանգահարել 010-585-611, 010-515-863 հեռախոսահամարով, մինչև ապրիլի 8-ը, ժամը 18:00-ն։





