Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի աշխատանքներում մասնագետ ներգրավելու նպատակով հայտարարվում է թեկնածուների դիմումների ընդունելություն:
Դիտարկվելու են թե՛ բանասիրական և լեզվաբանական բարձրագույն կրթություն ունեցող անձանց, թե՛ բանասերի, լեզվաբանի մասնագիտությամբ ավարտական կուրսերում սովորողների թեկնածությունները՝ համապատասխան վարձատրությամբ աշխատանքներում ներգրավելու համար:
Ինքնակենսագրությունները և կրթությունը հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում) անհրաժեշտ է մինչև 2026 թվականի փետրվարի 15-ը ուղարկել seda.petrosyan@gov.am էլեկտրոնային հասցեին «թեմա» դաշտում պարտադիր նշելով՝ մասնագետ-խմբագիր:
Ինքնակենսագրությունների ուսումնասիրության արդյունքում կկազմվի կարճ ցուցակ, որում ընդգրկված թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց կամ փորձնական աշխատանք:
Վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի գործառույթները սահմանված են ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշմամբ:





