Ուրբաթ, 30 Հունվարի 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի աշխատակազմի իրավաբանական և պետաիրավական վարչությունների փորձագիտական աշխատանքներում ներգրավելու նպատակով հայտարարվում է թեկնածուների դիմումների ընդունելություն:
Դիտարկվելու են թե իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող, թե իրավագիտություն մասնագիտությամբ ավարտական կուրսերում սովորողների թեկնածությունները։
Ինքնակենսագրությունները և կրթությունը հավաստող փաստաթղթերն (առկայության դեպքում) անհրաժեշտ է մինչև 2026 թվականի փետրվարի 15-ը ուղարկել seda.petrosyan@gov.am էլեկտրոնային հասցեին՝ «թեմա» դաշտում պարտադիր նշելով՝ «փորձագետ-իրավաբան»։
Ինքնակենսագրությունների ուսումնասիրման արդյունքում կկազմվի կարճ ցուցակ, որում ընդգրկված թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց կամ փորձնական աշխատանք։
Վարչապետի աշխատակազմի իրավաբանական և պետաիրավական վարչությունների գործառույթները սահմանված են ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշմամբ։





