Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025
Հայտարարություն
Վարչապետի աշխատակազմի իրավաբանական և պետաիրավական վարչությունների փորձագիտական աշխատանքներում մինչև 1 տարի ժամկետով ներգրավելու նպատակով` հայտարարվում է թեկնածուների դիմումների ընդունելություն:
Դիտարկվելու են թե իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող, թե իրավագիտություն մասնագիտությամբ ավարտական կուրսերում սովորողների թեկնածությունները՝ համապատասխան վարձատրությամբ (140,000-220,000 դրամ) աշխատանքներում ներգրավելու համար:
Ինքնակենսագրությունները և կրթությունը հավաստող փաստաթղթերն (առկայության դեպքում) անհրաժեշտ է մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը ուղարկել seda.petrosyan@gov.am էլեկտրոնային հասցեին՝ «թեմա» դաշտում պարտադիր նշելով՝ «փորձագետ-իրավաբան»։
Ինքնակենսագրությունների ուսումնասիրման արդյունքում կկազմվի կարճ ցուցակ, որում ընդգրկված թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց կամ փորձնական աշխատանք։
Վարչապետի աշխատակազմի իրավաբանական և պետաիրավական վարչությունների գործառույթները սահմանված են ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշմամբ։





